ժամեր առաջ զբոսաշրջիկներով լի օդապարիկն ընկել է Խոսրովի անտառ. Տեսանյութ

 

 

Այսօր առավոտյան զբոսաշրջիկներով լի օդապարիկն ընկել է Խոսրովի անտառում: Օդապարիկը Գառնիից է թռել, սակայն քամի չլինելու պատճառով չի կարողացել շարունակել թռիչքն ու հայտնվել է Խոսրովի անտառի մի այնպիսի հատվածում, որտեղ մեքենաների մուտքն անհնար է:

 

Զբոսաշրջիկներին օգնություն են ցուցաբերել եւ տեղանքից դուրս հանել «Armenian Helicopters»-ի ուղղաթիռի միջոցով:

 

«Armenian Helicopters»-ի կոմերցիոն բաժնի տնօրեն Արամ Աբովյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ օդապարիկը հայտնվել է մի այնպիսի հատվածում, որտեղից առանց ուղղաթիռների միջամտության հնարավոր չէր դուրս բերել մարդկանց:

 

 

«Մեջը 8 հոգի զբոսաշրջիկներ էին՝ 6 մեծահասակներ եւ 2 փոքր երեխա: Երեւանից եկել էին Գառնի ու այնտեղից թռել:

 

 

Իջնելու ընթացքում բարեբախտաբար ոչ ոք չէր վնասվել, միայն մի որոշ ժամանակ առանց ջուր էին մնացել արեւի տակ»,-պատմեց Արամ Աբովյանը:

 

 

Նա հայտնեց, որ ուղղաթիռով գնացել եւ երկու խմբով անտառի ամենամոտիկ տարածքից մարդկանց տարհանել են, ապա տեղափոխել Գառնի:

 

Տեսանյութ՝

ժամեր առաջ զբոսաշրջիկներով լի օդապարիկն ընկել է Խոսրովի անտառ. Տեսանյութ

Be the first to comment on "ժամեր առաջ զբոսաշրջիկներով լի օդապարիկն ընկել է Խոսրովի անտառ. Տեսանյութ"

Leave a comment

Your email address will not be published.


*