Սա ոչ թե պայմանների բարելավման գործընթաց է, այլ՝ կյանքեր փրկելու. 170 ընտանիք նոր տուն կստանա (տեսանյութ)

 

 

Երևանի Արցախի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տասնամյակներ շարունակ ապրող ընտանիքները կստանան նոր բնակարաններ: Քաղաքապետարանի վերաբնակեցման սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրն ավարտական փուլում է: 

 

 

«Բանակցություններ, հաշվետվություններ, հաշվարկներ, բնակմակերեսներ, նոր շենքի շինարարություն. հասել ենք ավարտին:

 

 

Ընդհանուր առմամբ երկու շենքում միասին ունենք 170 բնակարան և նույնքան՝ ընտանիք: Տեսել եք, թե ինչ սոսկալի պայմաններում են մարդիկ ապրում: Դա արդեն շարունակվում է ավելի քան 10-15 տարի:

 

Այսօր մենք հասել ենք այն վերջնակետին, որ մարդիկ կարող են ունենալ սեփական տանիք, սեփական անկյուն, նորմալ պայմաններ՝ բարվոք և արժանապատիվ կյանքի համար»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Վթարային շենքերում ապրող ընտանիքների մեծ մասը կտեղափոխվի արդեն պատրաստի և սեփականության իրավունքով նրանց տրամադրվող բնակարաններ,

 

 

մյուսները կտեղավորվեն ժամանակավոր բնակարաններում՝ մինչև նոր կառուցվող շենքի շահագործման հանձնվի:

«Այս պահին քաղաքապետարանն ունի որոշակի առկա ֆոնդ, շուրջ 100 բնակարանի մասին է խոսքը, ևս 70 բնակարան այս պահին չի բավարարում, սակայն, հաշվի առնելով այնտեղի կյանքի համար ուղիղ վտանգ ներկայացնող բնակարանային և շենքային պայմանները՝ փլուզումներ ենք արդեն ունենում, մենք այդ ընտանիքներին կտեղափոխենք վարձով ժամանակավոր բնակարաններ՝ համայնքի միջոցների հաշվին:

 

Կհատուցենք բնակիչների բնակարանների ամենամսյա վարձը, մինչև Սիսակյան 3 հասցեում շենքը կհանձնվի շահագործման»,- ասում է փոխքաղաքապետը:

 

 

Սիսակյան 3 հասցեում նոր շենքի շինարարությունն ընթացքում է: Այս պահին իրականացվում են ներքին հարդարման ու հաղորդուղիների անցկացման աշխատանքներ:

«Կառուցվում է 8 հարկանի, երեք մուտքով, 9 բալ սեյսմակայունության շենք: Բնակարանները հանձնվելու են անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված՝ հարդարված, ջեռուցման, ջրի ու բնական գազի մատակարարման համակարգերով:

 

 

Բնակիչներն իրենց կահույքը տեղադրելու են և ապրեն»,- նշել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

«Դժվար է մարդկանց հասցնել այն միտքը, որ սա ոչ թե պայմանների բարելավման գործընթաց է, այլ կյանքեր փրկելու:

 

 

Իրականում բոլոր բնակարաններում փաստացի տեղի է ունենում բնակարանային բարելավում, որովհետև նույնիսկ ամենամեծ քառակուսի ունեցող բնակարանի տերը այս շենքերում ստանում է գրեթե երեք անգամ ավելի մեծ մակերես, չհաշված, որ ստանում են բարեկարգ, վերանորոգված բնակարան՝ բոլոր համակարգերով ապահովված: Բայց տեսեք, որ կան որոշ բնակիչներ, որոնք ակնկալում են ավելի բարելավում՝ մեկ բնակարանի փոխարեն՝ երկուսը:

 

Բայց օրենսդրությունն ինչպես թույլ է տալիս, դրա սահմաններում է ամեն ինչ արվում: Կլինեն մարդիկ, որ գոհ կլինեն, կլինեն, որ այնքան էլ չէ, համենայնդեպս, դժգոհ մարդիկ չունենք, ինչը ամենամեծ ձեռքբերումն է այս գործընթացում»,- նշում է Հայկ Սարգսյանը:

Առաջիկա մի քանի օրերին կավարտվի ծրագրի իրավական մասը և կսկսվի բուն՝ փաստացի վերաբնակեցման գործընթացը:
«Բնակիչների հետ այս գործընթացի արդյունքը մեզ համար լավ օրինակ կդառնա մյուս շենքերի գործում: Սա գոնե կօգնի մարդկանց մեջ հավատն ու վստահությունը վերականգնել քաղաքային իշխանության հանդեպ:

 

Կհասկանան, որ որևէ մեկը որևէ մեկին խաբելու, մոլորեցնելու կամ ինչ-որ բանից զրկելու հավակնություն չունի: Մենք մի քանի վթարային շենքերում ունենք այս խնդիրը. մարդիկ չեն հավատում, ասում են՝ հիմա դուրս գանք…

 

այնքան այսպիսի փաստաթղթեր են եղել, ոչ մեկը չի գործում: Այս պահին այլ է իրականությունը, այս պահին փաստաթուղթն է այլ:

 

Ամեն դեպքում մենք քաղաքացիներին մատուցում ենք իրավական հնարավոր բոլոր առումներով պաշտպանված իրավունքներ ապահովող որոշումներ, որոնք վաղը ցանկացած իշխանության, ցանկացած ժամանակի համար կապահովեն իրենց իրավունքներին տեր կանգնելու բոլոր հնարավորությունները», — ընդգծում է Երևանի քաղաքապետի տեղակալը:

Վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով կառուցվող նոր շենքը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարում:

 

«Սա ոչ թե պայմանների բարելավման գործընթաց է, այլ՝ կյանքեր փրկելու». շուրջ 170 ընտանիք կստանա նոր բնակարան

«Սա ոչ թե պայմանների բարելավման գործընթաց է, այլ՝ կյանքեր փրկելու». շուրջ 170 ընտանիք կստանա նոր բնակարան

Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Пятница, 7 июня 2019 г.

 

http://www.armtimes.com/

Be the first to comment on "Սա ոչ թե պայմանների բարելավման գործընթաց է, այլ՝ կյանքեր փրկելու. 170 ընտանիք նոր տուն կստանա (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*