Ինչպես են Սուրբ Հարության տաճարի միաբանները մաքրում Տիրոջ գերեզմանի տարածքը. տեսանյութ

 

 

Ամեն ուրբաթ հայերը, հույները և կաթոլիկները հերթով մաքրում են Երուսաղեմում տիրոջ գերեզմանի շուրջը։ Այս ուրբաթ հերթը հայերինն է։

 

 

 

 Այս ուրբաթ հայերը` Սուրբ Հարության տաճարի միաբանները, մաքրել են Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի շուրջը, տաճարի տարածքը։ Ողջ գործընթացը նկարահանել ու YouTube–ի իր էջում է տեղադրել Ղևոնդ վարդապետը։

 

 

«Ամեն ուրբաթ հայերը, հույները և կաթոլիկները` հերթականությամբ մաքրում են Երուսաղեմում տիրոջ գերեզմանի շուրջը։ Այս ուրբաթ հերթը հայերինն է` Սուրբ Հարության տաճարի միաբաններինը»,–ասում է Ղևոնդ վարդապետը։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ տեսանկարահանման միջոցով հնարավորություն է ընձեռնվում ոչ միայն հետևել, թե ինչպես են մաքրում տաճարի ու գերեզմանի տարածքը, այլ նաև տաճարում յուրաքանչյուր անկյունի դետալներին մոտիկից ծանոթանալ։

 

 

Ղևոնդ վարդապետը հայտնում է նաև, որ Սուրբ Հարության տաճարի միաբանները Facebook սոցիալական կայքում էջ են բացել, որտեղից կարող ենք ուղիղ եթերով հետևել տաճարում կատարվող արարողություններին և պատարագներին։

 

https://armeniasputnik.am/

Be the first to comment on "Ինչպես են Սուրբ Հարության տաճարի միաբանները մաքրում Տիրոջ գերեզմանի տարածքը. տեսանյութ"

Leave a comment

Your email address will not be published.


*