Խորհրդակցիր Աստծու հետ

 

 

Օրդ սկսելուց առաջ խորհրդակցիր Աստծու հետ և գնա սիրով:

 

Առաւօտեան լիացանք քո ողորմութեամբ, ցնծացինք եւ ուրախ եղանք մեր կեանքի բոլոր օրերին։ Նայի՛ր, Տէ՛ր, քո ծառաներին ու քո ձեռակերտներին, եւ առաջնորդի՛ր նրանց որդիներին։ Տէր Աստծու լոյսը թող մեզ վրայ իջնի. 
ուղղի՛ր մեր ձեռքի գործերը, Տէ՛ր, մեր ձեռքի գործերը յաջողեցրո՛ւ մեզ։ Սաղմոս 89:14

 

 

Աստվածադիր յուրաքանչյուր օր մեր եկեղեցիներում առավոտյան ժամերգության ժամանակ կարդացվում է այս սաղմոսը: Այս աղոթքը կարդացվում է ողջ ժողովրդի համար, անկախ այն բանից, ներկա՞ ենք  մենք, թե ոչ: Մեր պարտականության մեջ է մտնում այս աղոթքով գոհանալուց հետո ապրել մեր խնդրանքի համաձայն:

 


Մեզ պատվիրված է աղոթել մեր կյանքի նույնիսկ ամենափոքր թվացող վրիպումի համար, որովհետև Աստծո համար մեր կյանքի բոլոր մանրամասները նշանակություն ունեն, նույնիսկ սննդակարգի հարցում պատվեր ունենք բծախնդիր լինել և չափավոր սնվել: Մենք պատասխանատու ենք մեր մարմնի համար, քանզի այն Սուրբ Հոգու տաճար անվանվեց:

 

 

Իսկ մենք աղոթում ենք մեծամեծ մեղքերից ու կրքերից ազատվելու համար միայն,  և հաճախ ձախողում ենք, որովհետև չենք նկատում, թե օրվա ընթացքում մենք ինչքան ենք հանդուրժում լսել սուտն ու կեղծիքը, բամբասանքն ու դատապարտումը, ինչեր ասես, որ չեն տեսնում մեր աչքերը, ինչքան ենք մենք աղավաղում ճշմարտությունը մեր իսկ շահի համար: Իսկ ըստ Աստծո բարձրագույն հրամանի`

 

«Յանցաւոր է այն մարդը, որ լսում է մէկի երդումը, վկայ է լինում դրան, տեսնում է դա կամ դրան տեղեակ է լինում եւ այդ մասին չի յայտնում։

 

Այդ մարդը մեղքի տակ է ընկնում։ Ղևտ.5:1 Երբեք պետք չէ նեղսրտել Աստծո որևէ խիստ հրամանի համար, այլ պետք է նեղսրտել մեր  ծուլության և հեշտասիրության համար: Որովհետև մենք մեր հայրերից պատվեր ունենք, որ քրիստոնյան իր խանդավառությունը պետք է ստանա Սուրբ Հոգու միջոցով, ոչ թե աշխարհիկ վայելքներից:

 

 

Սրբերը վկայում են, որ Աստված սպասում է մեզից յուրաքանչյուրի դարձը Իր մեծ գթության, ողորմության և համբերատարության համեմատ, ոչ թե մեզ նման անմիջապես աղոթքի պատասխանը ակնկալելով …

 

Փառք Տիրոջը:

 

Այս էլ իմացէ՛ք ներկայ ժամանակիս մասին, որովհետեւ հիմա ճիշտ ժամն է, որ մենք քնից զարթնենք. քանի որ փրկութիւնն այժմ մեզ աւելի մօտ է, քան երբոր մենք հաւատացինք։ Հռոմ.13:11

Ծովիկ Դավթյան

Խորհրդակցիր Աստծու հետ

Be the first to comment on "Խորհրդակցիր Աստծու հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*