Ինչ Են Քննարկել Փաշինյանն Ու Պուտինը. Վարչապետը Մանրամասներ Է Հայտնել

Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք համաձայնեցնել գազի այնպիսի գին, որպեսզի այդ գինը չկոտրի այն տեմպերը, որոնք մենք ունենք տնտեսությունում:

 

Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է գազի գնի հարցը:

 

«Սա մեր հարաբերությունների համար շատ կարեւոր հարց է: Անհրաժեշտ է հասկանալ այս հարցի բոլոր նրբությունները, որովհետև ես ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ մենք ունենք շատ լավ տնտեսական դինամիկա:

 

 

Հույս ունեմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք, քանի որ մենք Ռուսաստանի հետ սովորական հարաբերություններ չունենք, մենք ունենք ռազմավարական հարաբերություններ, եւ կարծում եմ, որ մենք պետք է լուծենք նաեւ գազի ռազմավարական հարցը»,- ասել է ՀՀ վարչապետը:

 

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ զենքի մատակարարման հարցը:

 

 

«Մենք համագործակցում ենք ռազմա-տեխնիկական ոլորտում, եւ իհարկե, մենք ունենք որոշակի համաձայնագրեր: Ես կարծում եմ, որ այս ոլորտում մեր հարաբերությունները զարգանում են համակարգված»,- ասել է Փաշինյանը:

 

 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հանդիպման ընթացքում քննարկվել է Երեւանին նոր «Իսկանդեր» համալիրների մատակարարման հարցը, Փաշինյանը նշել է, որ Հայաստանը դրանցից բավարար քանակությամբ ունի.

 

«Մենք բավարար «Իսկանդերներ» ունենք, բայց հուսով ենք՝ Ռուսաստանից ինչ-որ բան եւս ստանալ: Ոչ այնքան փոքր բան»,- ասել է վարչապետը:

Be the first to comment on "Ինչ Են Քննարկել Փաշինյանն Ու Պուտինը. Վարչապետը Մանրամասներ Է Հայտնել"

Leave a comment

Your email address will not be published.


*