«Վիտալի Բալասանյանը մեջբերումներ է անում, ես էլ մի մեջբերում անեմ». Պավլիկ Մանուկյանի սենսացիոն հայտարարությունը

 

 

Վիտալի Բալասանյանը մեջբերումներ է անում, ես էլ մի մեջբերում անեմ.

 

 

երբ 1992 թ-ին պատրաստվում էինք Աղդամի օպերացիային, քարտեզներն ու հրամաններն այսօր կան, հրամանը կատարողների ու չկատարողների անուններն էլ կան, օպերացիայի հրամանը ստորագրել է Սամվել Բաբայանը, սակայն հետագայում պլանից շեղել է Վիտալի Բալասանյանը։

 

 

Արդյունքում 2 տասնյակից ավելի զոհեր ունեցանք, որոնց թվում նաև Մոնթե Մելքոնյանը։

 

 

Իրենք տարիների խորքից ստերը ճշմարտության վերածած խոսում են։ Հետագայում նա մեզ ահաբեկիչ էր անվանում, 20 տղաների զոհվելը ահաբեկչություն չէ՞, ես կասեի ոճրագործություն է։

Մինչդեռ, մեկ ամիս անց պլանի ճշգրիտ կատարման դեպքում ազատագրվեց Աղդամը։

 

 

Երբ Սամվել Բաբայանն ասում է՝ տանկի փոխարեն Վիտալի Բալասանյանի արձանը պետք է կանգնեցնել, լիովին համաձայն եմ,

ուղղակի ավելացնեմ, որ դիմացը պետք է դնեն մի հատ մանղալ, աջ ձեռքում էլ քյաբաբի ֆարշ»,-ասաց Պավլիկ Մանուկյանը։

«Վիտալի Բալասանյանը մեջբերումներ է անում, ես էլ մի մեջբերում անեմ». Պավլիկ Մանուկյանի սենսացիոն հայտարարությունը

Be the first to comment on "«Վիտալի Բալասանյանը մեջբերումներ է անում, ես էլ մի մեջբերում անեմ». Պավլիկ Մանուկյանի սենսացիոն հայտարարությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*