Աղոթքն ազդում է արյան բաղադրության փոփոխման վրա

 

 

Դուք հավանաբար նկատել եք, որ ձեր տրամադրությունը եկեղեցում փոխվում է, քանի որ դուք խաղաղություն և պաշտպանվածություն եք զգում:

 

Նույն զգացողությունը ունենում են նաև այն մարդիկ, ովքեր ձեզ հետ եկեղեցում են գտնվում:

Սակայն այս ամենը ունի բժշկական և կենսաբանական բացատրություն: Նման հետազոտություն անցկացրել է Ուժգորոդ քաղաքի բժշկական գիտությունների թեկնածու Միխայիլ Լազորիկը:

Նա անանուն հետազոտություն անցկացրեց 15 տղամարդկանց և կանանց մասնակցությամբ, որոնք հիվանդ էին աթերոսկրելոզով, հեպատիտ B-ով, սրտի և այլ հիվանդություններով:

 

 

 

Նախապես նրանցից արյուն էին վերցնում, ինչից հետո հիվանդները 15-20 րոպե աղոթում էին: Աղոթքից հետո նրանցից նորից էին արյան անալիզ վերցնում:

 

 

Այս հետազոտությունից հետո բժիշկ Լազորիկը պատմում է, որ հիվանդների արյան հետազոտությունը զարմացրել է նրան: Առաջին հիվանդը, որը ավտովթարի հետևանքով կորցրել էր եղբորը, իսկ ինքն էլ հրաշքով էր փրկվել, արյան բաղադրության մեջ ֆագոցիտոզը վեց անգամ նվազել էր:

 

 

Մյուս հիվանդների մոտ նվազել էր երեք անգամ, իսկ կանանց մոտ ավելի քիչ, քանի որ նրանք ավելի հուզական են:

Աղոթքն ազդում է արյան բաղադրության փոփոխման վրա

Be the first to comment on "Աղոթքն ազդում է արյան բաղադրության փոփոխման վրա"

Leave a comment

Your email address will not be published.


*