Վալերի Օսիպյանը կարգադրել է խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից(տեսանյութ)

 

 

ՀՀ ոստիկանությունում այսօր՝ հունիսի 6-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:

 

 

Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի վարչությունների պետեր, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներ ու հրամանատարներ:

ՀՀ ոստիկանության պետը ներկայացրել է այսօր կառավարության նիստի ընթացքում ուժային կառույցներին ուղղված հանձնարարականները:

 

 

Վալերիյ Օսիպյանը կարգադրել է օրենքի սահմաններում խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին և ոստիկանների օրինական պահանջները չկատարողներին ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից:

 

 

Խոսվել է նաև ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր ու չարամտորեն խախտող վարորդների մասին: Բոլոր օրինախախտները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ: Եթե նման վարորդների արարքներում նկատվեն խուլիգանության հատկանիշներ, բերման կենթարկվեն ոստիկանության բաժիններ ու կնախապատրաստվեն նյութեր:

 

 

Ժամը 23-ից հետո ոստիկանության կողմից կձեռնարկվեն օրենքով նախատեսված բոլոր կոշտ միջոցները՝ լռության կանոնների խախտման դեպքերը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

 

 

Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հատկապես նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումներին՝ նշելով, որ տարվա առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս ցածր ցուցանիշներ գրանցած բաժիններում կկատարվեն կադրային փոփոխություններ:

https://news.am/arm/news/

Be the first to comment on "Վալերի Օսիպյանը կարգադրել է խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից(տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*