Աշխարհի ամենահայտնի աղոթքն այլ կերպ կհնչի կաթոլիկների մոտ. Հռոմի պապը փոխել է տեքստը

 

 

Նոր խոսքերը մեջբերվում են Հռոմի պապի կողմից հաստատված «Միսալ» գրքի երրորդ հրատարակության մեջ, որը որոշում է պատարագն անցկացնելու կարգը։

 

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փոփոխություններ է մտցրել ամենահայտնի աղոթքի` «Հայր մերի» մեջ, ասվում է Ucatholic կայքում։

«Եվ մի տանիր զմեզ ի փորձութիուն» արտահայտության փոխարեն հիմա աշխարհի կաթոլիկներն ասելու են

 

 

 

 «թույլ մի տուր մեզ մատնվել փորձության»։

 

 

Փոփոխությունները ներառված են «Միսալ» գրքի երրորդ հրատարակության մեջ, որը որոշում է պատարագն անցկացնելու կարգը։

 

 

Ֆրանցիսկոսը խոսել է շտկումներ կատարելու անհրաժեշտության մասին դեռ 2017թ–ի նոյեմբերին։ Հռոմի պապի կարծիքով` սկզբնական տարբերակում տպավորություն է եղել, որ Աստված հրահրում է մարդկանց մեղքի։

 

Փոխվել են նաև գլխավոր քրիստոնեական օրհներգ «Փառք բարձրյալինի» խոսքերը։ Այնտեղ

 

 

«խաղաղություն բարի կամքով մարդկանց» արտահայտությունը փոխարինվել է

 

 

«խաղաղություն Աստծո կողմից սիրված մարդկանց»։

 

 

Ռուսական ուղղափառ եկեղեցում ասել են, որ ոչ մի փոփոխություն չեն անելու։

https://armeniasputnik.am/

Be the first to comment on "Աշխարհի ամենահայտնի աղոթքն այլ կերպ կհնչի կաթոլիկների մոտ. Հռոմի պապը փոխել է տեքստը"

Leave a comment

Your email address will not be published.


*