«Մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսել մեր երաժշտությունը»․ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

 

 

«Ուրիշ հայ կոմպոզիտորիների հետ մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսելու մեր երաժշտությունը: Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են.

 

 

«Պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցու՛յց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում»,- մի առիթով ասել է աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:

 

 

Այսօր՝ հունիսի 6-ին, հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է:

«Ես մեծացել եմ մի շրջապատում, որը լի է եղել ժողովրդական երաժշտությամբ. հանրահայտ ծեսերը, տոները, տոնակատարությունները և տխուր իրադարձությունները մարդկանց կյանքում ուղեկցվել են երաժշտությամբ, հայկական, ադրբեջանական և վրացական վառ մեղեդիներով և պարերով, որոնք կատարում էին աշուղներն ու երաժիշտները, որոնք եղել են այն տպավորությունները, որ խորը հետք են թողել իմ հիշողության մեջ, որոնք ուղղորդել են երաժշտական մտածողությունս»,- ասել է կոմպոզիտորը:

 

 

Արամ Խաչատրյանը ծնվել է Թիֆլիսում: Եղել է թատերական գործիչ, բեմադրիչ Սուրեն Խաչատրյանի եղբայրը, 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորներից:

 

Սկզբնական շրջանում նա ինքնուրույն է զբաղվել երաժշտությամբ` նվագելով փողային գործիքներով, այնուհետ ընդունվել է փողային նվագախումբ:

 

 

Խաչատրյանը միջազգային ճանաչում ստացել է իր բալետային երաժշտությամբ։ Ըստ Ռ. Ադալյանի՝ «Գայանեն» և «Սպարտակը» նրա ամենալավ ստեղծագործություններն են:

 

Նրա ստեղծագործական կյանքի ամենաբեղուն շրջանը 1936-1947թթ-ն է եղել: Այս շրջանում Խաչատրյանը գրել է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն և այլն:

 

Արամ Խաչատրյանը մահացել է 1978 -ի մայիսի 1-ին և թաղված է «Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում»:

https://mamul.am/am/

Be the first to comment on "«Մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսել մեր երաժշտությունը»․ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*