Սկզբում թռչել սովորեցի, հետո սկսեցի մարդկանց թռչել սովորեցնել. այսօր ծնվել է Քըրք Քըրքորյանը

 

 

Սկզբում թռչել սովորեցի, հետո սկսեցի մարդկանց թռչել սովորեցնել: Բոլորին անհայտ Գրիգոր Գրիգորյան և աշխարհին հայտնի Քըրք Քըրքորյան՝ Լաս Վեգասի «արծիվը»:

 

 

Ծնունդը․ Ամեն ինչ սկսվեց 1917թ.  հունիսի 6-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Միացյալ Նահանգներ գաղթած Ահարոն և Լիլյա Քըրքորյանների 4 երեխաներից Գրիգորը վերջինն էր:

 

 

«Ծնվել եմ ԱՄՆ-ում, սակայն երբ դպրոց գնացի, անգլերեն դեռ չգիտեի, որովհետև տանը միայն հայերեն էինք խոսում: Հայրս մի հսկա, կոպիտ մարդ էր, ով երբեք ոչ մեկից ոչինչ չի վերցրել: Ես ընդամենը 9 տարեկան էի, երբ առաջին անգամ փող տարա տուն: Թերթեր էի վաճառում և զբաղվում էի պատահած ցանկացած աշխատանքով»:

 

 

Առաջին միլիոնը․ Թերթեր վաճառելուն զուգահեռ Քըրքը սկսում է ավտոմեքենաների բիզնեսը: Գնելով հին, օգտագործված մեքենաներ` ներկում և վաճառում էր դրանք` աշխատելով 10-15 դոլար յուրաքանչյուրի դիմաց: Բայց առաջին միլիոնը նա աշխատեց ոչ մեքենաներից:

 

 

Քըրքորյանները հաճախ էին փոխում բնակության վայրը, և Քըրքը ստիպված էր ամեն անգամ նորեկ լինել դպրոցում ու ամեն անգամ ինքնահաստատվել: Դա, սակայն, ոչ միշտ էր խաղաղ ճանապարհով ստացվում:

 

Մեծ եղբայրը` Նշանը, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և բռնցքամարտի դասեր էր տալիս: Քըրքն այնքան էր տարված այդ մարզաձևով, որ 8-րդ դասարանում մարզվելու համար թողեց դպրոցը: Ճակատագրական հանդիպում Թերևս նա էլ եղբոր պես դառնար պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, եթե  1939 թվականի աշնանը չհանդիպեր Թեդ Օ’Ֆլաերտին: Օ’Ֆլաերտը զբաղվում էր պատի վառարանների տեղադրմամբ և Քըրքը օգնականի աշխատանքի է անցնում նրա մոտ` վաստակելով ժամում 45 ցենտ: Հենց Թեդը նրան իր հետ մասնավոր թռիչքադաշտ տարավ և առաջարկեց թռչել: կյանքում առաջին անգամ Քըրքը օդ բարձրացավ, տեսավ երկիրն ու օվկիանոսը վերևից:

 

առանց տատանվելու կատարեց իր ընտրությունը:

 

«Պարզապես իմ կյանքում ամեն ինչ արագ ընթացավ… Սկզբում ես թռչել սովորեցի, հետո սկսեցի մարդկանց թռչել սովորեցնել։ Այնուհետև սկսեցի սովորեցնել ուսուցիչներին՝ ինչպես թռչել սովորեցնեն մարդկանց… Ու ողջ կյանքս անցավ այդպես»։

 

 

 

Հենց ինքնաթիռներով էլ նա վաստակեց իր առաջին միլիոնը: Առաջին միլիոնից մինչև միլիարդատեր 1940 թվականին նա ուղևորվում է Մոհավի անապատ, որտեղ այժմ գտնվում է ԱՄՆ-ի «Էդվարդս» ռազմաօդային բազան:

 

 

Այնտեղ նա մոտենում է տնօրենին ու ներկայացնում իր խնդրանքը. «Սովորելու համար գումար չունեմ: Եվ կրթություն նույնպես չունեմ:

 

Սակայն ես պետք է թռչեմ: Դուք կօգնե՞ք ինձ»: Ռազմաօդային բազայի տնօրեն Բերնսը օգնում է:

 

6 ամիս անց Քըրքորյանը ստանում է օդաչուի որակավորում և աշխատանքի անցնում Մոնրեալում:

 

«Նրանք վճարում էին այնպիսի գումարներ, որոնց մասին ես անգամ երազել չէի կարող` 1000 դոլա՛ր մեկ թռիչքի դիմաց: Մեր նպատակն էր հասցնել կանադական ռմբարկիչները Լաբրադորից Շոտլանդիա: Սակայն այդ թռիչքները անչափ վտանգավոր էին և 4-ից միայն 1-ն էր հետ վերադառնում»:

 

2,5 տարիների ընթացքում Քըրքորյանը տեղափոխեց 33 ինքնաթիռ, և հենց այդ գումարներով սկիզբ դրեց Քըրքորյան-գործարարի ֆինանսական գործունեությանը: 1945 թվականի հուլիսին նա սկսեց իրականացնել մասնավոր չարթերային չվերթներ: Հետո եկավ լասվեգասյան շրջանը: 40-50-ական թվականներին Քրքորյանին այնտեղ գիտեին որպես հմուտ խաղացողի: Ի վերջո, թողնելով խաղալը, նա տրվեց ավելի հետաքրքիր` «ֆինանսական խաղերին»:

 

 

«ֆինանսական խաղեր» 1947 թվականին Քըրքորյանը 60.000 դոլարով գնեց Los Angeles Air Service փոքրիկ չարթերային ավիաընկերությունը և 1968 թվականին վաճառեց 104 միլիոն դոլարով:

 

 

«Կար ժամանակ, երբ իմ նպատակը 100 000 դոլար վաստակելն էր: Հետագայում ես սկսեցի մտածել, որ հաջողության հասած կլինեմ, եթե վաստակեմ 1 միլիոն  դոլար: Հիմա դա էլ աչքիս փող չէ»:

 

1965 թվականին արդեն նա ԱՄՆ Հեռահաղորդակցությունների արդյունաբերական միության սեփականատերն էր: Զուգահեռ իրականացրեց Լաս Վեգասի պատմության մեջ ամենահաջողակ հողային գործարքը` 4 միլիոն դոլար եկամուտ` միայն վարձով տալով 80 ակր հողատարածքի առանձին կտորները:

 

 

Հերթը  հյուրանոցային բիզնեսի շրջանինն էր` MGM, Ֆլամինգո, International… Շարունակությունը հոլիվուդյան կինոարտադրության աշխարհն էր՝ 1969 թվականին  Քըրքորյանը գնեց Metro Goldwyn Mayer, ապա United Artists-ը, Columbia Pictures-ը և 20th Century Fox- կինոընկերությունների արժեթղթերը: Նա նաև Chrysler և General Motors ընկերությունների բաժնետեր էր:

 

«Հաջողության հասնելու համար, այն էլ՝ առանց ուրիշի օգնության, պետք է սկսել վաղ տարիքից։ Իմ դեպքում դա 9 տարեկանն էր, երբ ես ընտանիքիս օգնելու համար սկսեցի գումար վաստակել: Այդ ժամանակ անբացատրելի մղումով ես առաջ էի շարժվում: Դա մի զգացողություն է, որը, կարծում եմ, ավելի ուժեղ է առաջ մղում, քան ժառանգություն ստացած ցանկացած կարողություն»:

 

Թռիչքներ անձնական կյանքում Ֆինանսական կյանքի պես բուռն էր նաև Քրքորյանի անձնական կյանքը, որը սկսվեց 1943- ին: Առաջին կինը մասնագիտությամբ ատամնաբույժ Հիլդա Սմիթն էր, ում հետ ապրեց 9 տարի: 1955-ին ամուսնացավ 2-րդ անգամ` նախկին պարուհի Ջին Մարի Հարդիի հետ։

 

Այդ ամուսնությունից Քըրքորյանը ունեցավ 1 դուստր՝ Թրեյսին և որդեգրեց ևս մեկին՝ Լինդային։ 29 տարի անց Քըրքորյանը կրկին ամուսնալուծված էր: Անգամ պապիկ դարձած Քըրքորյանի հետ ամուսնանալ ցանկացողների թիվը բավական մեծ էր: Չէ՞ որ նա Beverly Hills-ի ամենահարուստ բնակիչներից մեկն էր: Վերջին թռիչքը 2015թ. հունիսի 6-ին նա դարձավ 98 տարեկան: 10 օր անց` հունիսի 16-ին, մահացավ: «Ըստ էության, ես համեստ մարդ եմ: Չեմ սիրում խոսել հաջողության հասնելու հնարքների

 

մասին. ես կարող եմ սխալվել: Հավատում եմ, որ 30 տարվա փորձը պարտադիր պայման չէ հաջողության հասնելու համար. կարևորը ողջամիտ լինելը և լավ տրամաբանություն ունենալն է: Իսկ Կյանքի գլխավոր ծրագիր ես երբեք չեմ ունեցել:

 

Պարզապես ես հաջողակ մարդ եմ, ով միշտ քրտնաջանորեն աշխատել է ու միշտ անկեղծ է եղել մարդկանց հետ»:

 

 

Հ.Գ.«Տնտեսագետները, եթե լավ գործարարներ լինեին, հարուստ մարդիկ կլինեին, այլ ոչ թե հարուստ մարդկանց խորհուրդներ տվող փորձագետներ»:

 

Աղբյուր՝ shantnews.am

Նյութի աղբյուրը Bavnews․am

Be the first to comment on "Սկզբում թռչել սովորեցի, հետո սկսեցի մարդկանց թռչել սովորեցնել. այսօր ծնվել է Քըրք Քըրքորյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*