Լիբանանում հայ երեխաները երգում են «Գետաշեն» երգը. տեսանյութ

 

 

Համացանցում տարածված տեսանյութում երևում է` ինչպես են փոքրիկները երգում հայտնի երգը։

 

Լիբանանահայ երեխաները հայրենասիրական երգեր գիտեն. դրա վառ ապացույցը համացանցում տարածված տեսանյութն է, որի փոքրիկ հերոսները երգում են հանրահայտ «Գետաշենը»։

Դատելով նրանց միանման հագուստից` կարելի է ենթադրել, որ փոքրիկներն ինչ–որ կրթօջախի սաներ են, որոնցից մի քանիսը երգելու ընթացքում ծածանում են նաև հայկական եռագույնը։

 

 

Նշենք, որ «Գետաշեն» հայրենասիրական երգի հեղինակը գուսան Հայկազունն է, գրել է 90-ականների սկզբին։

 

Հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ 1992թ.-ին Շահումյանի գաղթի ժամանակ, երբ հայկական ջոկատներից մեկը` Արամայիս Մկրտչյանի հրամանատարությամբ, դիրքեր է գրավել Շահումյանի և Մարտակերտի անտառներում` ապահովելու անվտանգ գաղթը, զինվորները գնացել են ու հրամանատարին ասել, որ անտառներում հայ երեխաների ձայներ են լսվում, սակայն ոչ ոք զինվորների արձագանքներին չի պատասխանում: Հրամանատարը շարել է ամբողջ գունդը և պատվիրել է երգել «Գետաշենը»:

 

 

Ջոկատը երգել է «Գետաշենը», և թփուտների միջից դուրս է եկել 80 տարեկան մի ծերունի` միփողանի հրացանով, հետևից` 43 որբ երեխաներ, որոնց հասցրել են Ստեփանակերտ։

Լիբանանում հայ երեխաները երգում են «Գետաշեն» երգը

Опубликовано Armlink.am Среда, 5 июня 2019 г.

https://armeniasputnik.am/

Be the first to comment on "Լիբանանում հայ երեխաները երգում են «Գետաշեն» երգը. տեսանյութ"

Leave a comment

Your email address will not be published.


*