Անոթային բացառիկ վիրահատություն՝ «Էրեբունի» ԲԿ-ում (տեսանյութ)

Ռաշիկ Հովսեփյանն «Էրեբունի» ԲԿ է դիմել ծայրահեղ ծանր վիճակում: Ախտորոշվել էր աորտայի վերջնամասի մեծ անեւրիզմա:

 

 

Գոտկային հատվածում աորտան նորմայից 3 անգամ ավելի էր լայնացած եւ ընդգգրկում էր նաեւ աջ երիկամային զարկերակը: Սկսվել էր երիկամային անբավարարություն:

 

Բացառիկ վիրահատությունը, որը կատարել է «Էրեբունի» ԲԿ անոթային եւ լազերային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արամ Բադալյանը, թույլ է տվել ոչ միայն փրկել հիվանդի կյանքը, այլեւ խուսափել երիկամային ծանր անբավարարությունից:

https://med.news.am/arm/

Be the first to comment on "Անոթային բացառիկ վիրահատություն՝ «Էրեբունի» ԲԿ-ում (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*