Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Շահբազյանն այսօր կդառնար 26 տարեկան(տեսանյութ)

 

 

Հուլիսի 5-ն ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է:

 

 

Աշոտ Շահբազյանը ծնվել է 1993-ին` Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: Սովորել է Ախուրյան գյուղի դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ինստիտուտն ավարտելուց հետո Աշոտը վիճակահանության չի մասնակցել, այլ կամովին ընտրել է Ջրականում ծառայելը:

 

 

Ընտանիքում Աշոտ Շահբազյանի հայրը՝ Կարապետ Շահբազյանը, ազատամարտիկ է եղել, դեռևս 1992-ից կամավոր մասնակցել է ղարաբաղյան պատերազմին: Բանակում լավ ծառայության համար Աշոտն ստացել է լեյտենանտի կոչում:

 

 

Նա մասնակցել է Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին:

 

Մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում, ժամեր շարունակ կռվելով հակառակորդի դեմ, զոհվել է հերոսի մահով։ Մի քանի օր անց ադրբեջանական կողմն Աշոտի մարմինը խոշտանգված վերադարձրել է Լեռնային Ղարաբաղի իշխանությանը:

 

 

ԼՂՀ նախագահի հրամանագրով Աշոտը (հետմահու) պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

 

 

 

2017-ին Ախուրյանում բացվել է լեյտենանտի հիշատակը հավերժացնող հուշակոթող ու ցայտաղբյուր:

https://mamul.am/am/

Be the first to comment on "Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Շահբազյանն այսօր կդառնար 26 տարեկան(տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*