Նիկոլը փրկեց հայ ժողովրդին, և պետք է դա գնահատել ու պահել.Հակոբ Հակոբյան

 

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նորընտիր անդամ Հակոբ Հակոբյանը։

 

 

–Տեսնո՞ւմ եք հին սիստեմի վերադարձի հնարավորություն։ Առհասարակ, վերջին շրջանում ՀՀԿ-ն շատ է խոսում վերադարձի, քաղաքականության մեջ ակտիվանալու մասին։ Շանս ունե՞ն հետ գալու, Ձեր կարծիքով։

 

 

 

-Դե, իրենց դեռ թվում է, թե Լենինը կենդանի է… Սերժ Սարգսյանը որ ասելու, անելու բան ունենար քաղաքականության մեջ, ապա 10 տարվա մեջ կաներ, չէր թողնի գնա։ Բացի դրանից՝ իրենք տեսան, թե հայ ժողովուրդը ինչպես է իրենց վերաբերվում։ Իրենք էլ հիմա իրենց «մուտիլոֆշիկությունն» են անում, ուզում են ժողովրդին հեռացնեն էսօրվա իշխանությունից, բայց դա անհնարին բան է։

 

 

Ամեն ինչ ժողովրդի աչքի առաջ է։ Մի քիչ դժվարություններ կան, դժվար ժամանակներ են, բայց ամենաշատը մեկ տարի հետո ամեն ինչ կկարգավորվի և կընկնի իր տեղը։ Ես համոզված եմ դրանում։

 

 

– Կարծիքներ են հնչում, որ հեղափոխությունից մեկ տարի անց արձանագրված արդյունքները, առաջընթացը բավարար չեն, տեմպը դանդաղ է, կտրուկ քայլեր ու գործողություններ են պետք։

 

 

-Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ է վարվում։ Գիշատիչների մեջ մի քիչ տեմպն արագացնելը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։ Նա շատ խելացի կերպով առաջ է գնում, որն անպայման կբերի արդյունքների։ Պարզապես ժողովուրդը պետք է մի քիչ համբերատար լինի և սպասի։ Լավ է լինելու։ Իսկ մնացած կարծիքները բոլոր հանրապետականներն են տարածում, որ ժողովրդին հիասթափեցնեն։

 

 

–Դուք ինչ-որ վտանգնե՞ր եք տեսնում, որոնք կարող են առաջ գալ կտրուկ գործողությունների հետևանքով։

-Այո, վտանգներ կան, քանի որ այսօր 90 տոկոսը դեռ նախկինների սիստեմն է մնացել։ Նրանք կարող են պրավալ տալ, խառնել իրար, «մուտիլովշիկություն» անել։ Պարզապես պետք է ժողովուրդը շատ զգոն լինի, քանի որ հին իշխանությունը պատրաստ է ամենաստոր քայլերի գնալ։ Ժողովուդը պետք է հասկանա, որ եթե մի բան էն չգնաց, ապա նորից իրենք են հետ գալու։ Եթե Սերժն էլ չգա, իրա հորեղբոր տղան է գալու, և
դա պետք է ամեն կերպ թույլ չտալ։ Նիկոլը փրկեց հայ ժողովրդին, և պետք է դա գնահատել ու պահել։

 

 

–Իսկ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է հեղափոխությունից մեկ տարի անց դեռ Հանրապետականի ձեր նշած սիստեմը աշխատում երկրում։ Ինչքա՞ն ժամանակ է պետք նրանցից ազատվելու համար։

 

 

-Ժամանակ է պետք։ 20 տարի իրենք երկիրն ավերել ու իրենց ձևով են սարքել։ 20 տարվա ավերածը 1 տարում հնարավոր չէ հետ բերել։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ կընկնի իր տեղը։

 

 

–Պարոն Հակոբյան, մարտի 1-ի գործից անջատված՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մասով գործը մտավ դատարան։ Շատ է
խոսվում, որ հեղափոխությունից հետո դատական իշխանությունը դեռևս գտնվում է նախկին իշխանությունների
հսկողության տակ։ Այս պայմաններում Քոչարյանի և մյուս պաշտոնյաների մասով արդարացի դատաքննություն և դատավճիռ
ակնկալո՞ւմ եք։

 

 

-Արդարացի քննությունը արդեն մեկ տարի առաջ եղել է։ Մարտի 1-ին իրենք ինչ արել են, ժողովուրդը տեսել է, բայց իրենք հա՛մ արել են, հա՛մ իրենց հետևից մաքրել են։ Շատ-շատ դժվար է լինելու այս պրոցեսը, բայց լինելու է։ Բոլորը գիտեն, որ Մարտի1-ի հետևում կանգնած է Քոչարյանը,առանց Քոչարյանի որևէ մեկը ռիսկ չէր անի որևէ քայլ անել։

 

 

Ընթացքում ամեն ինչ կընկնի իր տեղը։ Նույն Միքայել Հարությունյանը կհայտնաբերվի, մյուսները, և արդարացի դատավճիռ կլինի։ Ուղղակի իրենք

 

հեղափոխոխությունից հետո սպասում էին, որ դեռ իրավիճակ կփոխվի, բայց որ դա չեղավ, աստիճանաբար բոլորն էլ կգան։ Մինչևդատավարության ավարտ դեռ շատ բան կփոխվի։

Be the first to comment on "Նիկոլը փրկեց հայ ժողովրդին, և պետք է դա գնահատել ու պահել.Հակոբ Հակոբյան"

Leave a comment

Your email address will not be published.


*