Թալանելիս ազգային արժեքների մասին չէի՞ն մտածում. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՅԴ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստին ծեծելու համար ՀՅԴ-ականների՝ Ոստիկանության բաժանմունք ներկայանալուն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.

 

 

«Հիմա բանաձև կա՝ ազգային արժեքների համար մարդ ծեծել: Սա ասում են այն ուժերը, ովքեր «ազգային արժեքների» համար 25-30 տարի երկիրը թալանել են:

 

Թալանելիս ազգային արժեքների մասին՝ ոչ մի խոսք»: Փաշինյանը հայտարարեց, որ «իրենք թալանել են քաղաքացուն, թալանել են բանակը, թալանել են իրավապահ համակարգը, պետական բյուջեն»:

 

Լրագրողների հստակեցնող հարցին՝ խոսքը Դաշնակցության մասի՞ն է, վարչապետը պատասխանեց.

 

 

«Խոսքն իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, ով ասում է, որ հանուն ազգային արժեքների ես բռնություն եմ կիրառելու: Եթե այդպես է, ապա երեկվա ակցիայից հետո իրավապահ մարմինները պետք է պարզեն՝ ինչ-որ երկու մարդ որոշել են մարդ ծեծել՝ ծեծե՞լ են, թե՞ եղել է հանձնարարական և դա կազմակերպված ակցիա է»:

 

 

Ըստ նրա՝ եթե ակցիան կազմակերպված էր, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

https://factor.am/

Be the first to comment on "Թալանելիս ազգային արժեքների մասին չէի՞ն մտածում. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՅԴ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ"

Leave a comment

Your email address will not be published.


*