Այս հոգեբանական թեստի միջոցով բացահայտեք Ձեզ

 

 

Պատասխանները գրեք կամ պահեք մտքում: Հետո նայեք թեստի պատասխանները: Հարցերին պատասխանեք արագ՝ առանց երկար մտածելու:

1.Դուք մենակ չեք: Դուք քայլում եք անտառով: Ո՞ւմ հետ եք Դուք:

2. Դուք խորանում եք անտառում: Դուք տեսնում եք կենդանու: Ի՞նչ կենդանի է այն:

3.Ի՞նչ է կատարվում Ձեր և կենդանու միջև:

 

 

4.Դուք շարունակում եք գնալ անտառի խորքը: Դուք մտնում եք այն մասը, որտեղ Ձեր երազանքների տունն է: Նկարագրեք դրա չափերը:

 

 

5.Ձեր երազանքների տունը շրջապատվա՞ծ է ցանկապատով:

6. Դուք մտնում եք տուն և գնում եք ճաշասենյակ, որտեղ դուք տեսնում եք ճաշի սեղանը: Նկարագրեք՝ ի՞նչ եք տեսնում նրա շուրջ:

 

 

7. Դուք դուրս եք գալիս տնից հետևի մուտքով, խոտի վրա ընկած է բաժակ: Ինչի՞ց է այն պատրաստված:

8. Ի՞նչ եք Դուք անում բաժակի հետ:

 

 

9.Դուք մոտենում եք տան տարածքի սահմանին: Դուք կանգնա՞ծ եք ջրամբարի եզրին: Ի՞նչ ջրամբար է այն:

10.Ինչպե՞ս եք անցնում ջրամբարը:

 

 

Ձեր պատասխանները բացահայտում են Ձեր արժեքներն ու իդեալները, նաև խնդիրները, որոնք առկա են Ձեր կյանքում:

 

1. Այն մարդը, ում հետ Դուք քայլում եք, մեծ դեր ունի Ձեր կյանքում: (Միայնա՞կ եք: Բոլորից շատ Ձեզ հետաքրքրում է Ձեր անձը, կամ Դուք չեք զգում աջակցություն շրջապատից, ինչքան Ձեզ պետք է ուշադրություն):

 

 

2. Կենդանու չափերը ցույց են տալիս Ձեր խնդիրների մեծությունը:

3.Ձեր գործողությունը կենդանու հետ հանդիպման ժամանակ այն է, թե ինչպես եք դուք լուծում Ձեր խնդիրները (պասիվ/ագրեսիվ/փախչելով/անտեսելով):

 

 

4. Տան չափերը ցույց են տալիս Ձեր խնդիրները լուծելու  ձգտման աստիճանը: Պատուհաններն և դռները վկայում են լուծումներ փնտրելու մասին:

 

 

5.Ցանկապատի բացակայությունը ցույց է տալիս Ձեր անկեղծությունը: Դուք միշտ ուրախ եք մարդկանց հանդիպել: Եթե կա ցանկապատ, դա ցույց է տալիս Ձեր բնավորության փակ լինելը, դուք նախընտրում եք, որպեսզի մարդիկ չայցելեն Ձեզ առանց զգուշացման:

 

 

 

6.Եթե Ձեր պատասխաններում չի հիշատակվում ուտելիքը, մարդիկ կամ ծաղիկները, ապա սովորաբար Դուք այնքան էլ երջանիկ չեք:

 

 

7.Նյութի ամրությունը, ինչից որ պատրաստված է բաժակը, արտահայտում է այն, թե ինչպես եք դուք ընդունում Ձեր հարաբերություններն այն մարդու հետ, ում նշեցիք համար 1 պատասխանում: Օրինակ` պենոպլասը, պլասմասը, թուղթը մեկ անգամ օգտագործման նյութեր են: Մետաղը և պլաստմասը ավելի ամուր նյութեր են: (Ժանգոտված մակերևույթը ցույց է տալիս ստաբիլություն, սովորություն, կապվածություն: Թրջված, կոտրված կամ քերծված մակերեսները ցույց են տալիս այն հարաբերությունները, որոնցում կա վիրավորանք կամ անհասկացողություն):

 

 

8.Այն, ինչ դուք կանեք բաժակի հետ, ցույց կտա, թե ինչպես կվարվեք այն մարդու հետ, ում նշել եք առաջին պատասխանում:

 

 

9.Ջրամբարի չափերը ցույց են տալիս Ձեր սեքսուալ ցանկությունների աստիճանը:

 

 

10.Թե ինչքան Դուք կթրջվեք, ցույց է տալիս՝ ինչքան կարևոր է Ձեզ համար սեքսուալ կյանքը (շատ կթրջվեք`շատ կարևոր է, քիչ կթրջվեք` քիչ կարևոր է):

 

Այս հոգեբանական թեստի միջոցով բացահայտեք Ձեզ

Be the first to comment on "Այս հոգեբանական թեստի միջոցով բացահայտեք Ձեզ"

Leave a comment

Your email address will not be published.


*