Ինքն էր որոշել այնտեղ հանգստանալ. որտե՞ղ է իր արձակուրդն անցկացրել Փաշինյանը.

 

 

Փաշինյանի մամուլի խոսնակը «Հրապարակին» հայտնել է, թե ինչու է վարչապետն այդ վայրն ընտրել։

 

 

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կարճատև հանգիստն անցկացրել է Ենոքավանում գտնվող «Ապագա ռեզորտ» համալիրում, որը պատկանում է ՔՈ կուսակցության ռեյտինգային թեկնածու, «Ապագա տուր» ՍՊԸ տնօրեն Արտակ Չիբուխչյանին: Այս մասին գրում է «Հրապարակը»։

Թերթը վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվել է, թե ինչո՞վ է պայմանավորված Փաշինյանի այս ընտրությունը, ինչին ի պատասխան վերջինս նշել է, որ դա վարչապետի ցանկությունն է եղել։ «Ինքն էր որոշել այնտեղ հանգստանալ»,–ասել է Կարապետյանը։

 

 

Ի դեպ, արմատներով Փաշինյանը ևս Ենոքավանից է: Նրա ծննդյան օրը բավականին էկզոտիկ, է կազմակերպվել, հատուկ վրաններ են եղել, այլ և այլ «պրելեստներ»։

 

 

Անդրադառնալով մեկ այլ հարցի` Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելուն` Կարապետյանը հայտնել է, որ հունիսի 6-ին են մեկնելու այնտեղ։

 

 

Իսկ թե երբ կլինի Պուտին-Փաշինյան հանդիպումը, Կարապետյանը նշել է, որ երբ պաշտոնապես հաստատվի հանդիպման մասին, կհաղորդեն։

https://armeniasputnik.am/

Be the first to comment on "Ինքն էր որոշել այնտեղ հանգստանալ. որտե՞ղ է իր արձակուրդն անցկացրել Փաշինյանը."

Leave a comment

Your email address will not be published.


*