Դահլիճում բոլորը հեկեկում էին. կույր աուտիստը ցնցել է աշխարհն իր անհավանական կատարումով (տեսանյութ)

 

 

 

Կոդին 22 տարեկան է։ Նա կույր է, տառապում է աուտիզմով։ Մայրն ասում, որ երաժշտությունը փրկել է նրա կյանքը։ America’s Got Talent շոուի դահլիճում ոչ մեկի մտքով չէր անցնում, որ իրենց նման ցնցում է սպասվում, երբ պատանին բեմ էր դուրս գալիս։

 

22–ամյա Կոդիի մայրը ներկայացրել է որդուն ժյուրիին և հանդիսատեսին։

 

«Կոդին կույր է և տառապում է աուտիզմով։ Մի անգամ մենք նկատեցինք, որ երբ նա երաժշտություն է լսում, նրա աչքերն աշխուժանում են։ Եվ երբ նա սկսեց երգել, ես հեկեկացի։ Մտածեցի, որ նա իսկական արտիստ է», – պատմել է կինը։

Նրա խոսքով` իրականում երաժշտությունը փրկել է նրա կյանքը։

Կոդիի հոգեթով կատարումը հուզել է դահլիճում ներկա մարդկանց։

 

«Առաջին հերթին ուզում եմ ասել, որ ժյուրիի բոլոր չորս անդամները և հանդիսատեսը ոտքի են կանգնել։ Դու պետք է դա իմանաս», – նշել է ժյուրիի անդամներից մեկը։

 

«Դու հիանալի էիր ոչ միայն քո աուտենտիկության շնորհիվ, այլ նաև քո մեծ տաղանդի, և դու ոգեշնչում ես։ Դա հիանալի էր», – ասել է մյուսը։

 

Մի խոսքով, ուղղակի դիտեք և լսեք մինչև վերջ։ Այս տեսանյութը չի կարող անտարբեր թողնել։

 

Auditions: Kodi Lee — America's Got Talent

I am absolutely stunned.Not only did we feel authenticity in what he did, Kodi Lee's talent is incredible.

Опубликовано Howie Mandel Вторник, 28 мая 2019 г.

https://armeniasputnik.am/

Be the first to comment on "Դահլիճում բոլորը հեկեկում էին. կույր աուտիստը ցնցել է աշխարհն իր անհավանական կատարումով (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*