«Ինքս էլ եմ ցնցված». ռուսաստանցի Սարգիս Մկրտչյանը ստարտափի համար 1 միլիոն ռուբլի է ստացել

 

 

 

«Հաջողության սերունդ» մրցույթի արդյունքներն ամփոփվել են Վոլգոգրադում «Բիզնեսի համար» ձեռնարկատիրության միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ։

 

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Մանկական տոների կազմակերպման համար համառուսական առցանց–հարթակի ստեղծման նախագիծը հաղթել է Վոլգոգրադում կայացած «Հաջողության սերունդը» մրցույթում։ Նախագծի հեղինակը Սարգիս Մկրտչյանն է։ Այս մասին հայտնում է «Վոլգոգրադ 24» հեռուստաալիքը։

 

Վոլգոգրադի մարզի նահանգապետը երիտասարդ հայ բիզնեսմենին 1 միլիոն ռուբլի է հանձնել նախագիծն առաջ տանելու համար։

 

Սարգիսի խոսքով` նախկինում հույս էլ չկար պետությունից օգնություն ստանալու, իսկ այժմ դա իրականություն է։

 

«Ինքս էլ եմ ցնցված, անկեղծ։ Բոլորն ասում էին` ներկայացրու նախագիծդ մրցույթում, մեկ էլ տեսար` հաղթես։ Ամեն ինչ իրական է, ընկերներ։ Հավատացեք ու հասեք ձեր ուզածին», – ասել է Մկրտչյանը;

 

 

ВКонтакте սոցկայքի իր էջում Սարգիսը նշել է, որ ցանկացած գործունություն պետք է վերջնական արտադրանք տա։ Աշխատանքի իմաստ այն է, որ առաջխաղացումները հաջորդեն միմյանց, հենց այդ պատճառով է նա «Հաջողության սերունդ» մրցույթում ընտրել է հենց «Արագ աճ» անվանակարգը։

 

 

Մկրտչյանից բացի դրամական պարգևներ են ստացել մրցույթի եզրափակիչ անցած 9 մասնակիցները։ «Հաջողության սերունդ» մրցույթի արդյունքներն ամփոփվել են Վոլգոգրադում «Բիզնեսի համար» երիտասարդ ձեռնարկատերերի միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ։

 

 

Նշենք, որ Վոլգոգրադում առաջին անգամ է նման միջտարածաշրջանային համաժողով անցկացվում։ Դրան յոթ հազար մարդ է մասնակցել, նրանց շարքում կային ինչպես սկսնակ, այնպես էլ հաջողակ բիզնեսմեններ։ Համաժողովի շրջանակում թրեյնինգներ, կլոր սեղաններ ու վարպետության դասընթացներ են անցկացվել։ Միջոցառման նպատակն է ցույց տալ, որ սեփական բիզնեսը սկսելը վախենալու չէ, իսկ հավակնոտ նպատակներն առաջ տանելը իրագործելի է։

 

Read more: https://armeniasputnik.am/russia/20190604/18963241/inqselem-cncvac-rusastanci-sargis-mkrtchyany-startapi-hamar-1-milione-stacel.html

Be the first to comment on "«Ինքս էլ եմ ցնցված». ռուսաստանցի Սարգիս Մկրտչյանը ստարտափի համար 1 միլիոն ռուբլի է ստացել"

Leave a comment

Your email address will not be published.


*