Աստծուն տեսնում են որպես բարեկեցիկ կյանքի երաշխավոր

 

 

Մոլորություն է, երբ Աստված դառնում է ոչ թե նպատակ, այլ կյանքում տարբեր ցանկությունների իրականացման միջոց:

 

 

Ցավոք, շատերին Քրիստոս չէ պետք, այլ պետք է, որ իրենց մոտ ամեն ինչ բարեհաջող լինի, իսկ Աստծուն տեսնում են միայն որպես իրենց նպատակների իրականացման միջոց:

 

 

Ջանքերը ուղղվում են ոչ թե Աստծու հետ լինելուն և Սուրբ Հոգով ապրելուն, այլ Աստծուց որևէ բան ստանալուն:

 

 

Աստծուն տեսնում են որպես բարեկեցիկ կյանքի երաշխավոր:

 

«Որդյա՜կս, տուր Ինձ սիրտը քո,- ասում է Քրիստոս,- իսկ մնացած ամեն ինչ Ինքս կտամ քեզ, քանի որ մարդու սրտի մեջ կարող է տեղավորվել Աստծո Արքայությունը»:

 

Տեր Հիսուս Քրիստոս պատվիրում է.

 

«Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը, եւ այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կը տայ:»

Աստծուն տեսնում են որպես բարեկեցիկ կյանքի երաշխավոր

Be the first to comment on "Աստծուն տեսնում են որպես բարեկեցիկ կյանքի երաշխավոր"

Leave a comment

Your email address will not be published.


*