Ջրամբարում խեղդված երիտասարդը շուտով պետք է բանակ գնար.մանրամասներ

 

 

 

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Արմավիրի մարզի Վանանդ գյուղում քաղաքացին ընկել է արհեստական ջրավազանը և խեղդվել։

ArmDaily.am-ի հետ զրույցում Վանանդի համայնքապետ Ջիվան Մանուկյանը հայտնեց, որ 18-ամյա երիտասարդը Նալբանդյան համայնքի բնակիչ էր. «Շուտով պետք է զորակոչվեր բանակ, մեկ եղբայր, 3 քույր ունի»։

 

 

«Եղբայրն աշխատանքի է եղել, նրա համար հաց տանելիս է դեպքը տեղի ունեցել։ Լճի կողքով անցնելիս ցանկացել է լողանալ, չեն թողել, վերնաշապիկը հանել է ու նետվել ջուրը։

 

 

Դեպքի պահին կողքին հարազատներից 2 հոգի եղել է, բայց չեն կարողացել փրկել։ ԱԻՆ-ից են եկել երիտասարդի դին հանել»,- պատմեց Մանուկյանը։

https://www.armdaily.am/

Be the first to comment on "Ջրամբարում խեղդված երիտասարդը շուտով պետք է բանակ գնար.մանրամասներ"

Leave a comment

Your email address will not be published.


*