Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը քննող Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց

 

 

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ  բողոքը քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել Մարտի մեկի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի` իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը։

 

 

 

Հիշեցնենք, որ քննիչի կողմից դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար հիմք է հանդիսացել նախկինում դատավոր Վազգեն Ռշտունու կողմից Քոչարյանի գործով հայտնած դիրքորոշմանը։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ անձեռնմխելիության հիմքով Քոչարյանին կալանքից ազատ արձակելուց հետո հետո 2018թ. սեպտեմբերին Ռշտունին լրագրողներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ որպես իրավաբան՝ Ազարյանի որոշման հետ համաձայն է։

 

 

Ըստ քննիչի և դատախազի՝ այս հանգամանքը վկայում է, որ դատավոր Ռշտունին ներկայացված բողոքի քննության շրջանակներում կանխակալ մոտեցում ունի։

 

 

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

 

 

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ  Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

 

 

Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին:

https://news.am/arm/news/

Be the first to comment on "Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը քննող Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց"

Leave a comment

Your email address will not be published.


*