Մայրն անզգուշությամբ կրակել է որդու ազդրին. Փամփուշտը դեռ ազդրի մեջ է

 

 

Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում մայրն անզգուշաբար կրակել է 9-ամյա որդու ուղղությամբ։

 

 

 

NEWS.am–ի հետ զրույցում տղայի մայրը՝ Գիտա Ա.–ն պատմեց, որ տղան տիրի հրացանը տվել է մորը, իսկ վերջինս անզգուշաբար սղմել է ձգանը. «Տղաս բակում խաղում էր իր տիրի հրացանով, թիրախ էր պատրաստել եւ անասնագոմի դռանն էր փակցրել, այդ պահին ես դուրս եկա տնից, ինքը զենքը տվեց ինձ եւ գնաց տեսնի, թե որ միավորին է կրակել։

 

 

Զենքը լիցքավորված է եղել, բայց ինձ չի ասել։ Ես զենքը ձեռքիս գնացել եմ, կանգնել այն տեղում, որտեղից ինքը կրակում էր  եւ անզգուշաբար սեղմել եմ ձգանը, հրացանը կրակեց եւ կպավ տղայի ազդրին»։

 

Նրա խոսքով՝ տղան տեղափոխվել է Ճամբարակի հիվանդանոց, սակայն ալյումինե փամփուշտը չեն հանել. «Փամփուշտը ոտքի ներսում է հիմա, հիվանդանոցում դեղեր են նշանակել, ասացին, որ հիմա կարիք չկա հանելու։

 

 

Հիմա ինքն իրեն լավ է զգում, հանգիստ քայլում է, գիշերը լավ քնել է։ Բժիշկները նշեցին, որ եթե հետագայում անհրաժեշտություն լինի, ալյումինե այդ փամփուշտը կհանեն։ Այն բավականին խորն է մտել»։

 

 

Տղան ավարտել է 3-րդ դասարանը, տեղափոխվել 4-րդ դասարան։ Տղայի մայրը ուսուցչուհի է, աշխատում է գյուղի դպրոցում, դասվար է։

 

 

Մոր խոսքով՝ ոստիկանները եկել են, հարցաքննություն են իրականացրել։

https://news.am/arm/

Be the first to comment on "Մայրն անզգուշությամբ կրակել է որդու ազդրին. Փամփուշտը դեռ ազդրի մեջ է"

Leave a comment

Your email address will not be published.


*