Դավիթ Տոնոյանը մասնակցել է հակառակորդի կրակոցից զոհված Սիփան Մելքոնյանի հոգեհանգստի արարողությանը

 

 

 

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ մասնակցել է զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի հոգեհանգստի արարողությանը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 1-ին N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վնասվածք է ստացել ժամկետային զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանը:

 

 

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

 

Подробнее: https://shabat.am/am/article/205414/Davit—Tonoyany-masnakcel-e

Be the first to comment on "Դավիթ Տոնոյանը մասնակցել է հակառակորդի կրակոցից զոհված Սիփան Մելքոնյանի հոգեհանգստի արարողությանը"

Leave a comment

Your email address will not be published.


*