Պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ցուցադրել է իր նոր փոխադրամիջոցը. նա ԱԺ նիստի ընդմիջմանը դրանով շրջել է քաղաքում (լուսանկար )

 

 

 

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը խորհրդարանի նիստի ընդմիջմանը էլեկտրական սկուտերով շրջել է Երևանի փողոցներում:

 

 

 

Այս մասին պատգամավորը գրառում է կատարել ու լուսանկար է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

 

 

 

«Այն օրը լրագրողը հարցնում էր,թե ինչպես և ում ուղեկցությամբ եմ գալիս ԱԺ:

 

 

Այսօր ընդմիջմանը այսպես եմ դուրս եկել ԱԺ-ից ու այսպես էլ պատրաստվում եմ մի քիչ հետո վերադառնալ: Հիասքանչ փոխադրամիջոց է, հատկապես նրանց համար, ովքեր գիտեն այն վարել և ովքեր պետք է կենտրոնում այն օգտագործեն։

 

 

Իհարկե, ցանկալի է ավելի շատ հատուկ կայանատեղիներ լինեն և թեքահարթակներն էլ համապատասխանեն, չեղածներն էլ լրացվեն»,- գրել է պատգամավորը:

 

https://lurer.com/

Be the first to comment on "Պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ցուցադրել է իր նոր փոխադրամիջոցը. նա ԱԺ նիստի ընդմիջմանը դրանով շրջել է քաղաքում (լուսանկար )"

Leave a comment

Your email address will not be published.


*