Շաբաթավերջը՝ Սուրբ Ղազարում. Արմեն և Նունե Սարգսյանների հետաքրքիր հանգիստը

 

 

Արմեն և Նունե Սարգսյանները շրջել են Մխիթարյան միաբանությունում, ծանոթացել այստեղ պահվող հայկական հսկայական ժառանգության հետ։

 

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` կնոջ` Նունե Սարգսյանի հետ հանգստյան օրերն անցկացրել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։

Վենետիկում 1717-ից թվականից ծվարած հայկական այս հզոր ժառանգության հետ Հանրապետության նախագահին և նրա կնոջը ծանոթացրել են միաբանության հայրերը` նրանց տանելով գրապահոց, թանգարանային մաս, ապա հյուրերը լուսանկարվել է Մխիթար Սեբաստացու հուշարձանի մոտ։

 

«Շաբաթավերջը՝ Սուրբ Ղազար կղզում Weekend with the Mkitarist monks on the Armenian island St Lazar»,–իրենց գեղեցիկ ու տպավորիչ նկարները Instagram սոցցանցում մակագրել է նախագահը։

 

Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, հայ կաթոլիկ եկեղեցուբենեդիկտյան վանականների միաբանություն։

 

 

Հիմնադրվել է սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացուկողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։

 

Read more: https://armeniasputnik.am/world/20190603/18937333/shabatvaverjy-surb0xazarum-armen-u-nune-sargsyanneri-hetaqrqir-hangsisty.html

Be the first to comment on "Շաբաթավերջը՝ Սուրբ Ղազարում. Արմեն և Նունե Սարգսյանների հետաքրքիր հանգիստը"

Leave a comment

Your email address will not be published.


*