Աննա Հակոբյանը Դարիգա Նազարբաևայի հրավերով Ալմաթիում կմասնակցի Եվրասիական մեդիա ֆորումին

 

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը Ղազախստանի հանրապետության Սենատի խորհրդարանի նախագահ Դարիգա Նազարբաևային հրավերով մայիսի 23-24-ը Ալմաթի քաղաքում կմասնակցի Եվրասիական մեդիա 16-րդ ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա. նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, համաժողովին Աննա Հակոբյանը հանդես կգա ելույթով «Վստահության ճգնաժամ. գլոբալ ուժերի դասավորում» խորագրով քննարկման ժամանակ։

Այցի շրջանակում Աննա Հակոբյանն առանձին հանդիպում կունենա Դարիգա Նազարբաևայի հետ, ինչպես նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի «Լույս» մշակութային կենտրոնում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ավելի քան 15 տարի Ղազախստանում անցկացվում է Եվրասիական մեդիա ֆորումը, որը երկխոսությունների հեղինակավոր հարթակ է դարձել եվրասիական տարածաշրջանում: Յուրաքանչյուր տարի ֆորումը մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի շուրջ 60 երկրների ավելի քան 600 պատվիրակների, այդ թվում և քաղաքական գործիչների, տնտեսագետների, Նոբելյան մրցանակակիրների, գործարարների ու փորձագետների:

 

 

https://armenpress.am/

 

Be the first to comment on "Աննա Հակոբյանը Դարիգա Նազարբաևայի հրավերով Ալմաթիում կմասնակցի Եվրասիական մեդիա ֆորումին"

Leave a comment

Your email address will not be published.


*