Միայն Նա կարող է քեզ օգնել, երբ լքվես բոլորի կողմից

 

 

Նա, ով այլ բան է փնտրում, և ոչ թե Աստծուն ու իր հոգու փրկությունը, պիտի միայն վիշտ ու նեղություն կրի :

 

 

Երանի նրան, ով մերժում է այն ամենը, ինչը կարող է խիղճը արատավորել և ծանրացնել :

 

 

Մի վհատվիր, եղբայր, հոգևոր կյանքում առաջադիմելիս, դեռևս ժամանակ ունես:

 

Ինչու՞ ես վաղվան թողնում առաջադրանքներդ: Վեր կաց և անմիջապես գործի անցիր՝ ասելով գործելու ժամանակն է, պայքարելու ժամանակն է, սթափվելու ժամանակն է: Երբ հառաչում ես, երբ տառապում ես, ուրեմն հասել է խորհելու ժամանակը :

 

 

Աշխատիր հատկապես խուսափել թերություններից և հաղթահարել այն թերությունները, որոնք ուրիշների մեջ բոլորից շատ են քեզ տհաճություն պատճառում .

 

 

Կենդանի թե մահամերձ, մնա Հիսուսի հետ, ապավինիր Նրա հավատարմությանը, միայն Նա կարող է քեզ օգնել, երբ լքվես բոլորի կողմից: Այսպիսին է քո սիրելին, չի սիրում, երբ մեկին Իր հետ բաժնեկից ես անում:

 

 

Ուզում է, որ քո սիրտը միայն Իրենը լինի, և ինչպես գահի վրա՝ ուզում է թագավորել :

 

Շատ են այն մարդիկ, ովքեր սիրում են Հիսուսին, քանի դեռ վշտերի մեջ են:

 

Շատ են այն մարդիկ, ովքեր գովում են Նրան, օրհնում են, քանի դեռ ստանում են Նրա մխիթարությունը: Բայց եթե Հիսուսը թաքնվի, որոշ ժամանակ լքի նրանց, կտրտմեն և խիստ կտրտմեն :

 

 

Ամոթ մի համարիր ուրիշներին ծառայելը և այս աշխարհում աղքատ երևալը: Հիսուս Քրիստոսի սիրո համար :

 

Թովմաս Գեմբացի

Միայն Նա կարող է քեզ օգնել, երբ լքվես բոլորի կողմից

Be the first to comment on "Միայն Նա կարող է քեզ օգնել, երբ լքվես բոլորի կողմից"

Leave a comment

Your email address will not be published.


*