Այսօր նշանավոր դերասան Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է

 

 

Ծնվել է Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց թողել է ուսումը։ 1947-1951 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում (Արմեն Գուլակյանի կուրս)։ Ուսանողական տարիներին խաղացել է Փարսիղի՝ «Քանդած օջախ», Տումանսկու՝ «Մաշենկա», Լաունսի՝ «Վերոնայի երկու ազնվականները» դերերը։

 

1951 թվականից աշխատանքի է անցել Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում։

 

1990-ականներին դերասանական փոքրիկ խումբ է կազմել և ներկայացումներով հանդես եկել մայրաքաղաքում ու նրա սահմաններից դուրս։

Արմեն Խոստիկյանի «Աբելիկի արկածները» պիեսը 1981 թ. բեմադրվել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

 

Խաղացել է հայկական ֆիլմերում և հեռուստաթատրոնում։ Հիշարժան են «Ոսկե ցլիկ»«Նվագախմբի տղաները» և այլ ֆիլմեր։ Ամանորյա հեռուստածրագրերի ամենասիրված հերոսներից է եղել ավելի քան երկու տասնամյակ։

1984 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ 1987 թ. ստեղծել է թատերական «Փյունիկ» ստուդիան։ 2000 թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։

 

Մահացել է Երևանում։

 

 

 

Be the first to comment on "Այսօր նշանավոր դերասան Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*