Ազնավուրը մեր քաղաքի արժանի զավակն է. Փարիզի քաղաքապետ

 

 

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 95-ամյակի առթիվ Ֆրանսիայի մայրաքաղաքում հուշատախտակ է տեղադրվել՝ նվիրված մեծանուն ֆրանսահային:

Ինչպես տեղեկացնում է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունը, հուշատախտակը բացվել է Փարիզի 6-րդ շրջանի Մսյո լե Պրենս հասցեում, որտեղ բնակվել է Ազնավուրյանների ընտանիքը ֆրանսիական քաղաք տեղափոխվելուց հետո և որտեղ անցել է Ազնավուրի մանկությունը:

 

 

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ֆեյսբուքյան իր էջում նշել է,  որ սա իրենց հարգանքի տուրքն է հանճարեղ երաժշտի հիշատակին:

 

«Փարիզը տեսել է Շառլ Ազնավուրի ահռելի տաղանդը: Նա մեր քաղաքի սիրելի զավակն էր, այն քաղաքի, որը սիրում է բոլորին, ովքեր ժամանում են օտար երկրներից և իրենց հետ բերում հարստություններ ու պարզություն» »,- գրել է Իդալգոն:

 

 

Be the first to comment on "Ազնավուրը մեր քաղաքի արժանի զավակն է. Փարիզի քաղաքապետ"

Leave a comment

Your email address will not be published.


*