Այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

"Writing without performing is not interesting," Charles Aznavour says. His U.S. tour ends in Hollywood this week.

 

 

Շառլ Ազնավուր (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեանմայիսի 221924[1][2][3][4][5]ՓարիզՖրանսիա[1] — հոկտեմբերի 12018[6][7][5]Մուրիես[6][8]), ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ։

 

Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից)[10] նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն(Իս Քու Ղիմէթըն Չիմ Գիտի), նեապոլիտաներեն (Napule amica mia): Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և իր և այլ երաժիշտների համար։

 

Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է, որը ըստ Ստեֆան Օլդենի «ֆրանսիական փոփ երաժշտության արքան» է։

Չմոռանալով ֆրանսիական մշակույթը նա 1995 թվականից սկսած ներկայցրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում[11]։

 

2008 թվականին նա ստացել է Հայաստանի քաղաքացիություն և 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանիդեսպանն էր և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը[12]:

 

 

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր[13] Վաղինակ Ազնավուրյան[14]: Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում[15][16], արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր[17], Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից[18]: Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թբիլիսիում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թբիլիսիի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր)[19]: Հետագայում Ֆրանսիա տեղափոխվելուց հետո Միշա Ազնավուրյանը երգում էր ռեստորաններում, մինչ կհիմներ իր սեփական կովկասյան ռեստորանը՝ կոչելով այն Le Caucase («Կովկաս»)։

 

Համաշխարհային հռչակ է ստացել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։

 

Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին իր Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող տանը։ Դիահերձումից հետո պարզ դարձավ, որ մահվան պատճառը թոքերի այտուցն է։

 

Հոկտեմբերի 5-ին Ազնավուրի հիշատակին ազգային տուրք մատուցվեց Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, երկրի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, որը նրան անվանեց «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»։

 

 

 

Be the first to comment on "Այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*