Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է 13-ամյա Արթուրին, ում փորձել էին կրոնափոխ անել:

 

 

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է 13-ամյա Արթուրին, ում փորձել էին կրոնափոխ անել:

 

Պատգամավորը գրել է, որ Արթուրը լավ է:

 

 

«Միշտ իր քով պիտի ըլլամ։  Զինք հնարաւորինս պիտի պաշտպանեմ չարութեանց դէմ»,-գրել է նա։

 

 

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել մայիսի 11-ին ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ Արթուր անունով հայ պատանուն «կրոնափոխ արած» իսլամի քարոզիչ, հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ։

 

 

 

Գազիանթեփի Իսլամագիտության և տեխնոլոգիայի համալսարանի ռեկտոր, աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուն իր հեղինակային հաղորդման ժամանակ Ստամբուլի Սուլթանհամեթ հրապարակից ուղիղ եթերում հայտարարել էր, որ 13 տարեկան հայ տղան ցանկանում է փոխել կրոնն ու իսլամ ընդունել։

 

Подробнее: https://shabat.am/am/article/204457/Karo-Paylany-handipel-e—kronapokh

Be the first to comment on "Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է 13-ամյա Արթուրին, ում փորձել էին կրոնափոխ անել:"

Leave a comment

Your email address will not be published.


*