Բերդի տարածաշրջանում տեղացած ուժգին կարկուտը հողին է հավասարեցրել գյուղացու աշխատանքը(լուսանկարներ)

 

 

Մոտ 2 ժամ առաջ Տավուշի մարզի Բերդի խոշորացված համայնքում տեղացած ուժգին կարկուտը հողին է հավասարեցրել գյուղացու աշխատանքը: 15 րոպե անդադար տեղացած կարկուտից հետո Չինչինում, Վերին Կարմիրում, Վերին Ծաղկավանում, Բերդում, Չորաթանում և այլ գյուղերում ծառերին միայն հատուկենտ տերևներ են մնացել, մշակաբույսերը հողին են հավասարեցվել:

 

 

«Էսքան ներդրումը, աշխատանքը, հուսերը՝ 15 րոպեում զրո դարձան: Փող ենք տվել, սածիլ առել, սերմացու առել, ո՞վ պիտի փոխհատուցի՝ ոչ մեկ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կարկուտից գրեթե ամեն տարի տուժող Չինչին գյուղի բնակչուհին:- «Անգամ հաղարջի մի հատիկ չի մնացել, ոչ խնձոր, ոչ տանձ, ոչինչ»:

 

 

Բերդի տարածաշրջանում հակակարկտային կայանքներ չկան: «Աստծո հույսին թողնված մարդիկ ենք»,- բողոքում են գյուղացիները:

 

 

Բերդի տարածաշրջանում տեղացած ուժգին կարկուտը հողին է հավասարեցրել գյուղացու աշխատանքը

 

 

 

 

https://mamul.am/am/news/

Be the first to comment on "Բերդի տարածաշրջանում տեղացած ուժգին կարկուտը հողին է հավասարեցրել գյուղացու աշխատանքը(լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*