«Կայծակից այրվել է 15 համարի տրոլեյբուսը, ուղևորներին փրկել են ռազմական համալսարանի կուրսանտները». Արծրուն Հովհաննիսյան

 

 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

«Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են:

 

Այսօր՝ վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը:

 

 

Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել:

 

Երեք օր առաջ էլ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժ. ծառայության պետը փրկել էին Զինուժ ծրագրի օպերատորի կյանքը»:

https://mamul.am/am/news/

Be the first to comment on "«Կայծակից այրվել է 15 համարի տրոլեյբուսը, ուղևորներին փրկել են ռազմական համալսարանի կուրսանտները». Արծրուն Հովհաննիսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*