Աննա Հակոբյանի եղբայրը միացավ ցուցարաներին

 

 

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ ցուցարարներին միասցավ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Վերջինս նշեց, որ եկել է իր ընտրատարածք՝ հնարավոր բախումները կանխելու նպատակով։

 

 

 

«Քանի որ գիտեմ, որ այսպիսի կոչ է եղել, եկել եմ, որպեսզի հնարավոր բախում լինելու դեպքում հանդարտեցնեմ ժողովրդին, նպատակս դա է»,-ասաց Հակոբյանը:

 

 

Դիտարկմանը՝ մի՞թե դատարաններում իրավիճակը փոխելու այլ տարբերակ չկա, պատասխանեց.

 

 

«Հիմա լրիվ այլ պրոցես է տեղի ունենում, որևէ դատական գործընթացի չենք միջամտում:

 

 

Ակցիան, կարծում եմ, Հայաստանում ընդհանուր դատական համակարգի դեմ է: Այս մի տարվա մեջ բազմաթիվ տարբերակներ են տրվել, բայց այդ մի տարին դատական իշխանությունը չօգտագործեց հօգուտ իրեն»:

 

 

 

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերին․

 

 

 

«Այնպիսի ղեկավար է, որ չուզեց իր մոտ հրավիրել ինչ-որ դատավորի, չասաց՝ այս վճիռը կկայացնես»։

Подробнее: https://shabat.am/am/article/204410/Anna-Hakobyani-eghbayry-miacav-cucaranerin

Be the first to comment on "Աննա Հակոբյանի եղբայրը միացավ ցուցարաներին"

Leave a comment

Your email address will not be published.


*