«Ամենակարեւոր՝ դուխով». Նիկոլ Փաշինյանն այցելեց դատարանի մոտ հավաքվածներին (ֆոտո)

 

 

 

Քիչ առաջ Երեւանի ընդհանւոր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշի նստավայր ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դատարանի մոտ հավաքվածները, որոնք փակել են նստավայրի մուտքը,  սկսեցին վանկարկել՝ «վարչապետ»:

 

 

 

«Հո չե՞ք մրսել»,-հարցրեց նա ցուցարարներին ու շարունակեց. «Այն, ինչ ունեմ ասելու, ժամը 12-ին ուղիղ եթերում կասեմ: Ես ուզում եմ ի դեմս ձեզ, շնորհակալություն հայտնել բոլոր մեր այն հայրենակիցներին, որոնք իմ կոչին արձագանքեցին:

 

 

Ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող գնալ այցելել: Ուզում եմ հույս հայտնել, որ եթե թրջվել եք, չեք հիվանդանա: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ամենակարեւոր՝ դուխով»:

Ներկաներն սկսեցին վանկարկել՝ «դուխով, դուխով», ապա նաեւ «Նիկոլ, Նիկոլ»:

 

 

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դարանների մուտքերն ու ելքերը։ Սա մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։

 

Հայտարարություններով են հանդես եկել մի շարք կուսակցություններ, այդ թվում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն:

 

 

https://news.am/arm/news/

 

Be the first to comment on "«Ամենակարեւոր՝ դուխով». Նիկոլ Փաշինյանն այցելեց դատարանի մոտ հավաքվածներին (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*