ՀՀ Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ՀՀ իշխանության ճյուղերը պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը. ՀՀ նախագահ

 

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել:

 

Ոիղերձում ասվում է.

 

 

«Սիրելի՛ հայրենակիցներ, Այն, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս:

 

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։

 

 

Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին։

 

 

Ուստի կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած հասարակական ու քաղաքական դիրքից և պաշտոնից՝ պահպանել հանգստություն և հանդարտություն, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները։

 

 

Այս պահին աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ անընդհատ կապի մեջ եմ համապատասխան պետական մարմինների հետ: Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին: Աստված պահապան բոլորիս»: 

© factor.am

Be the first to comment on "ՀՀ Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ՀՀ իշխանության ճյուղերը պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը. ՀՀ նախագահ"

Leave a comment

Your email address will not be published.


*