Հայ «ԿԼՅԱՈՒԶՆԻԿՆԵՐՆ» ու հեղափոխության նրանց մղձավանջը

 

 

 

Խորհրդային տարիներին կլյաուզնիկի հաստիքը հասարակական էր, բայց ուներ բացառիկ ընկալում, որովհետև նրանց հայտնիության աստիճանը չափվում էր Մոսկվա բողոքի նամակներ գրելու հնարամտությամբ։

 

 

 

Հիմա Մոսկվայի և Երևանի հարաբերություններում տրագիկ տեղաշարժեր փնտրողները զարմանալիորեն հիշեցնում են խորհրդային ճիշտ նույն կլյաուզնիկին, որը Հայաստանում տեղումների պակասը բացատրում էր կոմունիստական գաղափարախոսությանը դավաճանելու հայերի մտադրությամբ։

Խոշոր հաշվով, հասկանալի է, թե ինչու նախկինները չեն սիրում Հայաստանի հեղափոխական ղեկավարին և ատամները կրճտացնելով են սպասում նրա որևէ ձախողման։ Դժվար է հասկանալ, թե ինչու են նրանք հավանական ձախողումը փնտրում վելիկոռուսական հատվածում և վերը նշած կլյաուզնիկի պես ամեն ինչ անում, որ դա ի վերջո տեղի ունենա։

 

 

Բայց, հարգելիներս, երբևէ մտածել եք, բա մեր խորհրդային և հետխորհրդային տառապանքը գոնե մի հարցի իրավունք վաստակել է․ երբ է կանգ առնելու Հայաստանից գողանալու թափանիվը։ Իսկ քանի դեռ այդ հարցը չի հնչել, դուք կմնաք հպատակության մղձավանջում․մնում է սպասել, թե որ օտարին եք պահ տալու Հայաստանի շահը ոտնատակ անելու ձեր անհայրենիք նպատակը․․․

 

Be the first to comment on "Հայ «ԿԼՅԱՈՒԶՆԻԿՆԵՐՆ» ու հեղափոխության նրանց մղձավանջը"

Leave a comment

Your email address will not be published.


*