Միշան Մոսկվայում կմասնակցի «Голос дети» մրցույթի հատուկ համերգին

 

 

«Միշան լավ տրամադրվածությամբ է մեկնելու Մոսկվա: Քանի որ արդեն հասցրել է շատ երկրպագուներ ձեռք բերել Ռուսաստանում, շատ ուրախ է, որ նորից հնարավորություն կունենա նրանց համար երգելու»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց երգչի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը` անդրադառնալով Մոսկվայում մայիսի 24-ին կայանալիք «Մանկական ձայնը» նախագծի արտահերթ համերգային ծրագրին, որին մասնակցելու են նախագծի բոլոր ֆինալիստները:

 

 

Պրոդյուսերը նշեց, որ դեռեւս պաշտոնական տեղեկություն չունի այն մասին` արդյոք միջոցառումն անցկացվելու է համերգային, թե մրցութային ֆորմատով, բայց Միշան այնտեղ կհասցնի իրականացնել նաեւ այլ գործնական առաջարկեր:

 

 

«Այնտեղի ձայնագրման ստուդիաներից մեկն էլ առաջարկել է նրան նոր գործ ձայնագրել: Մի խոսքով` գործնական առաջարկներ ունի, այստեղ էլ զբաղված է I Like It նախագծի աշխատանքներով, որտեղ մարզչի դերում է, բնական է` ծանրաբեռնված է, բայց ամեն ինչ էլ կհասցնի»,-համոզված է Լիրան:

Ավելի վաղ Lenta.ru կայքը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի «Առաջին աիքը» որոշում է կայացրել չեղարկել «Ձայնը» նախագծի արդյունքները, որում հաղթանակ է տարել Ալսուի դուստրը:

 

Group-IB ընկերությունը, որը վերստուգել է «Մանկական ձայնը» նախագծի եզրափակչի եւ սուպերեզրափակչի քվեարկությունը, քվեարկության ընթացքում ձայների արհեստական ավելացում է նկատել։ Ըստ ստուգման առաջին արդյունքների՝ հաստատվել է նախագծի մասնակիցների մեկի օգտին հաղորդագրությունների կենտրոնացած ավտոմատ ուղարկման փաստը:

https://style.news.am/arm/news/

Be the first to comment on "Միշան Մոսկվայում կմասնակցի «Голос дети» մրցույթի հատուկ համերգին"

Leave a comment

Your email address will not be published.


*