Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

«ՀՀ վարչապետը ներկա է գտնվելու Պետերբուրգում կայանալիք տնտեսական ֆորումին»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:

 

 

Սանկտ Պետերբուրգի տնտեսական միջազգային ֆորումը կայանալու է հունիսի 6-8-ը: Այն բացառիկ միջոցառում է տնտեսության և բիզնեսի աշխարհում: Ֆորումն անցկացվում է 1997 թվականից, 2006 թվականից՝ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ:

 

 

Այն հարթակ է աշխարհի տարբեր երկրների քաղաքական բարձր ներկայացուցիչների, ինչպես նաև համաշխարհային կազմակերպությունների ղեկավարների միջև շփումների համար:

 

 

Ֆորումի շրջանակներում անցկացվելու են խոշոր բիզնես, տնտեսական հանդիպումներ, կլոր սեղաններ, քննարկումներ՝ բիզնես ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:

https://www.lragir.am/

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին"

Leave a comment

Your email address will not be published.


*