6 Հազար Մխիթարյաններ. «Արսենալ»–Ի Երկրպագուները Ֆուտբոլիստի Օգտին Ֆլեշմոբ Կանցկացնեն Բաքվում

 

 

CanonCrested բլոգի` «Արսենալ» լոնդոնյան ակումբի երկրպագուներն առաջարկել են Հենրիխ Մխիթարյանին սատարելու օրիգինալ ձև, եթե նա չմեկնի Բաքու ՈՒԵՖԱ–ի Եվրոպա Լիգայի եզրափակչին։

 

 

ԵԼ–ի եզրափակիչ խաղն «Արսենալ»–ի և «Չելսի»–ի միջև կանցկացվի մայիսի 29–ին Ադրբեջանի մայրաքաղաքում։ «Կանոնիրների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել խաղն Ադրբեջանի իշխանությունների կողմից նրան անվտանգության երաշխիքներ տրամադրելուց հրաժարվելու պատճառով։

 

 

CanonCrested–ի երկրպագուներն առաջարկում են անել հետևյալը, եթե «Արսենալ»–ը Բաքու մեկնի առանց Մխիթարյանի քաղաքական պատճառներով։

 

 

«Կարելի է Մխիթարյանի պատկերմամբ դիմակ պատրաստել, բաժանել այն 6 հազար երկրպագուներին, ովքեր գնալու են խաղին և կազմակերպել, որ խաղի 7–րդ և 77–րդ րոպեներին երկրպագուներն այդ դիմակները կրեն մարզադաշտում»,– ասվում է CanonCrested–ի Twitter–ում։

 

Be the first to comment on "6 Հազար Մխիթարյաններ. «Արսենալ»–Ի Երկրպագուները Ֆուտբոլիստի Օգտին Ֆլեշմոբ Կանցկացնեն Բաքվում"

Leave a comment

Your email address will not be published.


*