Շուշաննա Թովմասյանը՝ նոր աշխատանքի, ընտանիքի և մայրանալու մասին

 

 

Շուշաննա Թովմասյանը՝ նոր աշխատանքի, ամուսնությունից հետո փոխված կյանքի և ընտանիքի համալրման մասին:

 

 

 

«Իմ կուրսղեկ Գայանե Առաքելյանը, իմանալով, որ հաղորդավարուհի են փնտրում, առաջարկում է իմ թեկնածությունը, որից հետո գլխավոր պրոդյուսերը կապ է հաստատում, խոսում եւ համաձայնության ենք գալիս, հաջորդ օրվանից աշխատանքի եմ անցնում»,- պատմել է Շուշաննան:

Առավոտյան ծրագիրը երկուշաբթի-ուրբաթ օրերին է հեռարձակվում, իսկ դերասանուհին ներկայանում է զույգով՝ Լաուրայի, Լիլիթի, կամ Լեւոնի հետ. «Շատ լավ երիտասարդ անձնակազմի հետ եմ աշխատում, պոզիտիվը շատ է: Ինձ շատ լավ եմ զգում հաղորդավարուհու դերում, քանի որ սա այն է, ինչ ի սկզբանե ուզել եմ, պարզապես այնպես էր ստացվել, որ ինձ որպես դերասանուհի ավելի շուտ ճանաչեցին:

 

Ժամանակին սովորել եմ Երգի պետական թատրոնում, կարելի է ասել, ծանոթ եմ հմտություններին, իսկ մնացածն էլ գործնական աշխատանքի ընթացքում եմ փորձում քաղել: Ի վերջո, թե´ դերասանուհու, թե´ հաղորդավարուհու աշխատանքը տեսախցիկի հետ է կապված, պարզապես մեկի ժամանակ պետք է չնկատես դրա գոյությունը, իսկ մյուսի ընթացքում՝ աշխատես դրա հետ»:

 

 

Անդրադառնալով ռեժիսոր ամուսնու՝ Վահե Սայանի կարծիքին, նա ասել է. «Վահեի կարծիքն ինձ համար առաջնային է, նա համար մեկ քննադատն է: Ամենավատն այն է, որ նա հենց առաջին թողարկումը նայեց, որից հետո, ի ուրախություն ինձ, ասաց, որ լեզուն, խոսքը լավն է, ինչն ինձ Աստված տվել չի խնայել»:

Շուշաննայից հետաքրքրվել ենք՝ արդյոք ամուսնությանը հաջորդած դադարը միտումնավոր էր: «Իրականում մոտ երկու ամիս պետք էր կյանքիս նոր փուլին հարմարվելու համար, որից հետո հատուկ ինչ-որ բան չեմ արել չերեւալու համար, պարզապես համացանցում այս շրջանում այնքան էլ ակտիվ չեմ:

 

 

Իսկ ընտանեկան կյանքին, կարծում եմ, հեշտ ես հարմարվում, եթե ձեր դուետը գործում է, իրար օգնում եք, հոգսերն էլ ավելի հեշտ են թվում, քանի որ դա սիրելի մարդու համար ես անում»,-ասել է նա ու, խոսելով ընտանիքի համալրման մասին, նշել. «Չեմ ճանաչում մի զույգի, ով չմտածի ընտանիքի համալրման մասին, մենք էլ ամեն բան թողնում ենք Աստծո հույսին»:

https://bavnews.am/

Be the first to comment on "Շուշաննա Թովմասյանը՝ նոր աշխատանքի, ընտանիքի և մայրանալու մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*