Պոլսահայ մտավորական Սեւան Նիշանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել (ֆոտո)

 

 

 

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սեւան Նիշանյանը մայիսի 16-ին Աթենքում ՀՀ դեսպանատանը կազմակերպված արարողության ժամանակ Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանից ստացել է ՀՀ անձնագիր: Այս մասին Նիշանյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

 

 

Նա, մասնավորապես, գրել է.

«Հայաստանի Հանրապետության անձնագիրս այսօր Աթենքի դեսպանատան մեջ կազմակերպված համեստ արարողությամբ, հարգելի դեսպան պարոն Ֆադեյ Չարչօղլյանից ստացա:

 

 

Եվս մեկ անգամ հպարտություն զգացի՝ մաս կազմելով աշխատասեր ու խաղաղասեր ազգի, որը պատմության ընթացքում կանգուն է մնացել միայն իր աշխատանքի շնորհիվ:

 

 

Շնորհակալություն եմ հայտնում նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր օգնեցին ինձ արժանանալու այս պատվին»:

 

 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014 թվականից թուրքական բանտում գտնվողն Նիշանյանը բանտից արձակուրդ էր գնացել եւ չէր վերադարձել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ հունական իշխանությունները նրան ժամանակավոր բնակության իրավունք են տվել։

 

 

Հիշեցնենք, որ Սեւան Նիշանյանը թուրքական դատարանների կողմից 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել ապօրինի շինարարության համար։

 

 

Նիշանյանը միշտ բացահայտ խոսել է Հայոց ցեղասպանության մասին ու աչքի ընկել իր անվախ դիրքորոշումով։

 

 

Բանտից փախչելուց հետո նա այդ մասին հայտնել էր թվիթերյան միկրոբլոգում՝ նշելով. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին» (խմբ.- Թուրքիայի բնակչության թիվը մոտ80 մլն է):

 

 

https://news.am/arm/news/

Be the first to comment on "Պոլսահայ մտավորական Սեւան Նիշանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*