Եղվարդում երեխան ընկել է սանհանգույցը և մահացել

 

 

Մայիսի 17-ին` ժամը 11:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երեխան ընկել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկ փողոցի տներից մեկի բակի սանհանգույցը. անհրաժեշտ է օգնություն:

 

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Է.Մ-ն (ծնված 2017 թ.) հոսպիտալացվել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» ԲԿ, որտեղ մահացել է:

https://mamul.am/am

Be the first to comment on "Եղվարդում երեխան ընկել է սանհանգույցը և մահացել"

Leave a comment

Your email address will not be published.


*