Ջուլիա Եղշատյանի 25-ամյակը, հայտնիների մասնակցությամբ ուրախ խնջույքն ու հեքիաթային զգեստը (լուսանկարներ)

 

 

Դերասանուհի Ջուլիա Եղշատյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Քեզ հետ, առանց քեզ» հեռուստասերիալում, երեկ՝ մայիսի 14-ին, նշում էր ծննդյան 25-ամյակը:

 

 

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ջուլիան խոստովանեց՝ թեպետ երեկվա հետաքրքիր ու հագեցած օրվանից հետո առավոտյան արթնացել է փոքր-ինչ գլխացավով, բայց ծննդյան խնջույքից ստացած դրական լիցքերը դեռեւս իրեն բարձր տրամադրություն են հաղորդում:

 

 

«Բոլորին մաղթում եմ, որ օրը սկսեն այսպես ուրախ եւ հիշելու միայն լավ բաներ ունենան»,-նշեց նա:

 

Իր ամենակարեւոր օրվա խնջույքի եւ անակնկալների մասին դերասանուհին կիսվել է մեզ հետ.

 

«Ծննդյանս օրը սկսվել է առաջինը ընտանիքիս անդամների շնորհավորանքով, որից հետո շնորհավորել են նաեւ ընկերներս:

 

Իրականում ես այնքան էլ չեմ սիրում ծննդյանս օրը նշել, բայց քանի որ հոբելյանական ամյակ էր, ընտանիքիս անդամներն ասացին, որ պարտադիր պետք է մեծ շուքով նշել, եւ հիմա շատ ուրախ եմ, որ հենց նրանք ինձ հորդորեցին այդպես նշել օրս, քանի որ այն անմոռանալի անցավ»:

 

 

Դերասանուհու ծննդյան խնջույքին ներկա էին, գրեթե, բոլոր հայտնի  գործընկերները:

 

 

«Իհարկե, կային մարդիկ, որոնք եւս պետք է ներկա լինեին, պարզապես աշխատանքի բերումով չստացվեց: Գործընկերներիցս եկել էին Բեն Ավետիսյանը, Աղվան Ավետիսյանը, Սարգիս Ավետիսյանը, Արսեն Աղամիրյանը, Մաշ Իսրաելյանը, Գարիկ Սաֆարյանը, Սարգիս Թասչյանը, Կարեն Ասլանյանը, Արման Անտոնյանը, Սարո Հակոբյանը, Լեւոն Բաբաջանյանը, Նորայր Եղյանը եւ այլք: Ընկերներս օրս ուղղակի հեքիաթի են վերածել: Իմ ծննդյան խնջույքին պատահական մարդ չկար, բոլորը իմն էին (ժպտում է)»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

https://style.news.am/arm/news

Be the first to comment on "Ջուլիա Եղշատյանի 25-ամյակը, հայտնիների մասնակցությամբ ուրախ խնջույքն ու հեքիաթային զգեստը (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*