Ռոբերտ Քոչարյանի ազատությունը երաշխավորած Արցախի երկու նախագահները ժամանեցին դատարան(տեսանյութ)

 

 

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը քիչ առաջ ժամանեցին Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել–չլինելու հարցը։

 

 

 

Նրանց դատարանի դահլիճում դիմավորեցին ծափահարություններով: Ռոբերտ Քոչարյանը ողջագուրվեց նրանց հետ:

 

 

Նշենք, որ նախագահող դատավորը պարտադիր էր համարել երաշխավորողների ներկայությունը դատական նիստին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց պետք է բացատրել իրենց իրավունքները: Բացի այդ, անձը, որը երաշխավորում է կալանքի տակ գտնվող անձի համար,  պատասխանատվություն է կրում քրեական պատասխանատվության ենթարկելվու առումով, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորվի։

 

 

 

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները մայսիսի 14–ին դատարանին ներկայացրեցին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությունը։

 

 

 

Արցախի ներկա եւ նախկին նախագահները երաշխավորել են, որ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում,  վերջինս կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց եւ չի կատարի քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք։

 

 

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

https://news.am/arm/news/

 

Be the first to comment on "Ռոբերտ Քոչարյանի ազատությունը երաշխավորած Արցախի երկու նախագահները ժամանեցին դատարան(տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*