Թռչնի ամենամեծ արձանը Երկրի վրա. տեսանյութ՝ դրոնից

 

 

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դրոնը տեսանկարահանել Է թռչնի ամենամեծ արձանն աշխարհում: Խոսքը վերաբերում Է Ջաթայու միստիկական կիսաստվածի արձանին, որը տեղադրված Է Հնդկաստանի համանուն բնական արգելոցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արձանն իրենից ներկայացնում Է «Ռամայանա» հին հնդկական Էպոսի հերոսին: Այն խորհրդանշում Է առասպելական թռչնին՝ կիսաստված-ճուռակին, որը փորձում Է գերությունից ազատել Սիթային, որին առեւանգել Էր Ռավանան:

 

 

Արձանը տեղադրվել Է այն վայրում, որտեղ, ըստ լեգենդի, Ջաթայուն ընկել Էր, երբ Ռավանան մահացու վիրավորում Էր հասցրել նրան: Հուշարձանը տպավորիչ չափեր ունի` 200 ֆուտ (60 մետր) երկարություն, 150 ֆուտ (45 մետր) լայնություն եւ 70 ֆուտ (21 մետր) բարձրություն:

 

https://armenpress.am/arm/

Be the first to comment on "Թռչնի ամենամեծ արձանը Երկրի վրա. տեսանյութ՝ դրոնից"

Leave a comment

Your email address will not be published.


*