Տան միակ երեխան էր. մահացած զինվորի մասին պատմում է տատիկը (տեսանյութ)

 

 

 

Տան միակ երեխան էր. մահացած կրտսեր սերժանտ Արարատ Խեչումյանի մասին պատմում է տատիկը։

 

 

 

Հիշեցնենք՝ 2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու՝ «Ուռալ-4310» ավտոմեքենան կողաշրջվել է։

 

 

Վթարի հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

https://bavnews.am/

Be the first to comment on "Տան միակ երեխան էր. մահացած զինվորի մասին պատմում է տատիկը (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*