Աննա Հակոբյանն այցելել է Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոց

 

 

ՀՀ վարչապետի տիկնոջ պաշտոնական կյաքից տեղեկանում ենք, որ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի  15-ին Չինաստանի ժողովրդական հանրապետություն այցի շրջանակում այցելել է Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոց:

 

 

«Հանդիպմանը ներկա են գտնվել Չինաստանի ընդդեմ քաղցկեղի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Յինգ Վոնգը, արտաքին կապերի փոխտնօրեն Թինգթինգ Շուն, Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոցի փոխտնօրեններ  Ջոն Գուոն և Քաիֆենգ Փանը: Աննա Հակոբյանը ներկայացրել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը:

 

 

«Տարեկան Հայաստանում գրանցվում է մանկական քաղցկեղի 100 դեպք:

 

«Ժպիտների քաղաք» հիմնադրամը հոգում է պացիենտների բուժման և սնունդի ծախսերը:

 

 

Սակայն մենք ավելի մեծ ծրագրեր ունենք: Մեր նպատակն է Հայաստանում ստեղծել քաղցկեղի դեմ պայքարի տարածաշրջանային կենտրոն»,- ասել է Աննա Հակոբյանը:

 

«Հայաստանը բարեկամ երկիր է և դարավոր պատմական հարաբերություն ունի Չինաստանի հետ, և մենք համոզված ենք, որ քաղցկեղի դեմ պայքարում մենք կարող ենք լավագույնս համագործակցել»,- հանդիպմանը նշել է Յինգ Վոնգը:

 

 

Հանդիպմանը կողմերը քննարկել են հետագա համագործակցության ուղիներն ու հնարավորութհունները:

 

 

Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոցը Չինաստանի հինգ լավագույն հիվանդանոցներից մեկն է համարվում: Այն համատեղում է չինական ավանդական բժշկությունը արդի բժշկական նորամուծությունների հետ:

 

 

Հիվանդանոցը համագործակցում է աշխարհի բազմաթիվ երկրների հիվանդանոցների հետ, իսկ բուժանձնակազմում շատ են արտասահմանցի պրոֆեսորները:

 

 

Բացի բժշկական ծառայություններ մատուցելը, հիվանդանոցը նաև դասախոսություններ և վերապատրաստումներ է կազմակերպում նաև արտասահմանցի մասնագետների համար»,- ասված է հրապարակված նյութում:

© factor.am

Be the first to comment on "Աննա Հակոբյանն այցելել է Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոց"

Leave a comment

Your email address will not be published.


*